ՀԳՀԾ-ն հնարավորություն է ստեղծում Եվրոպայի ֆինանսական անկախության համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i99050-ՀԳՀԾ_ն_հնարավորություն_է_ստեղծում_Եվրոպայի_ֆինանսական_անկախության_համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին կրկնելով Իրանի դեմ անհիմն մեղադրանքները, հայտարարել էր ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի դուրս գալու և Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2018 08:38 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ն հնարավորություն է ստեղծում Եվրոպայի ֆինանսական անկախության համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին կրկնելով Իրանի դեմ անհիմն մեղադրանքները, հայտարարել էր ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի դուրս գալու և Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու մասին:

Սակայն Եվրոպան, իր սեփական շահերը պաշտպանելու նպատակով, ընդգծում է ՀԳՀԾ-ն պահպանելու կարևորությունը: Այդ իսկ պատճառով վերջին մի քանի ամիսների ընթացքում Իրանը և Եվրամիությունը բանակցություններ են վարում ՀԳՀԾ-ի պահպանման համար:

Եվրամիությունը, որի երեք խոշոր երկրներ Գերմանիան, Ֆրանսիան և Բրիտանիան, աջակցելով միջուկային գործարքին, ընդգծել են ՀԳՀԾ-ի պահպանման կարևորությունը և քայլեր են ձեռնարկել այդ կապակցությամբ ԱՄՆ-ի որոշումների դեմ:

Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարն ասել է.«ՀԳՀԾ-ի գործընկերները ձևաչափ են մշակում, որն ընկերություններին հնարավորություն է ընձեռում Իրանի հետ համագործակցությունը շարունակելու համար»:

Եվրամիությունը Իրանի հետ բանակցությունների ընթացքում հանձնառություն է ընդունել ՀԳՀԾ-ն պահպանելու և ԱՄՆ-ի պատժամիջոցները չեզոքացնելու  նպատակով Թեհրանին տրամադրել  մի  փաթեթ: Այս առումով, Եվրամիությունը վերջերս արգելափակող օրենքներ է ներկայացրել Իրանի և եվրոպական ընկերությունների դեմ՝ ԱՄՆ սանկցիաներին դիմակայելու համար: Այնուամենայնիվ, վերլուծաբանները կարծում են, որ այս կանոնները չեն կարող արդյունավետորեն կանխարգելել Իրանից եվրոպական խոշոր ընկերությունների դուրսբերումը: Եվրոպայի աջակցող մյուս  միջոցն է Միացյալ նահանգներից անկախ ֆինանսական հաստատություն ստեղծելու քայլը մինչեւ 2018 թվականի նոյեմբերիը, որպեսզի նրանք կարողանան պահպանել իրենց առևտրական հարաբերություններն Իրանի հետ:

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրոնո Լումերը նշել է, որ Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցներն անկախ ֆինանսական կառույցներ առաջացնելու առիթ են ստեղծում եվրոպացիների համար:

Նախատեսվում է, որ նոր կառույցը բանկ չի լինի, սակայն կգործի իրավական և անկախ շրջանակում: Այս ֆինանսական ինստիտուտի նպատակն է ֆինանսական փոխանակում իրականացնել Իրանի հետ, շրջանցելով բանկային փոխանցումների նորմալ ուղիները: Ակնկալվում է, որ ԵՄ բոլոր անդամները կարող են օգտվել այդ ֆինանսական հաստատությունից և առևտուր անել Իրանի հետ: Եվրամիության այս գործողությունը փաստացի քայլ է ԱՄՆ-ից Եվրոպայի ֆինանսական անկախության ուղղությամբ: Եվրոպացիները դժգոհ են Թրամփի միակողմանի մոտեցումից, որը փորձում է վերջ դնել Իրանի հետ եվրոպական բոլոր առեւտրային եւ ֆինանսական հարաբերություններին:

ԱՄՆ կառավարությունը սկսել է համապարփակ քարոզարշավ՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար  և փորձում է այլ երկրներին ներգրավել Իրանի ժողովրդի դեմ միակողմանի պատժամիջոցների կիրառման մեջ:

Ֆրանսիայի ֆինանսների նախարարը նշել է, որ ԱՄՆ-ն չի կարող որոշում կայացնել Իրանի հետ Եվրոպայի առևտրական համագործակցության մասին:

Ֆրանսիայի  ֆինանսների նախարարի այս դիրքորոշումը վկայում է ԱՄՆ քաղաքականություններին Վաշինգտոնի եվրոպական գործընկերների ընդդիմության մասին, որը այժմ ոչ միայն ՀԳՀԾ-ի, այլև շատ այլ ոլորտներում անհամաձայնություն է առաջացել Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջև: