ՌԴ-ն ու Հնդկաստանը կարևորում են ՀԳՀԾ-ի ամբողջական գործադրման անհրժեշտությունը
Որպես ԲՐԻՔՍ խմբի երկու անդամներ, ՌԴ-ն ու Հնդկաստանը, որ արևմուտքի, հատկապես՝ ԱՄՆ-ի տիրապետությունից դուրս գալուց համար կոչ են անում ստեղծել նոր միջազգաին կառույց, իրենց աջակցությունն են հայտնել ՀԳՀԾ-ի նկատմամբ: Այդ կապակցությամբ հանդես գալով համատեղ հաղորդագրությամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մուդին հանդես են եկել ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրման կոչով:
Միջազգային այս կարևոր համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Ռուսաստանը շարունակ կարևորել է ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը: Այդ կապակցությամբ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է.«ՌԴ-ն իրեն պարտավոր է համարում պաշտպանել այն համաձայնությունը, որ վավերացվել է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից»: ՌԴ-ն ՀԳՀԾ-ն պահպանելու համար ձգտում է անկախ ուղիներ գտնել ԱՄՆ-ի հակաիրանական բացասական ազդեցությունները նվազեցնելու համար: Երկկողմ համագործակցությունների զարգացման նպատակով, բանկային ու էներգետիկ ոլորտներում բանակցություններ են տեղի ուենցել ռուս և իրանցի պաշտոնյաների միջև: Մյուս կողմից, Հնդկաստանը, որպես նորստեղծ մի տնտեսություն, որ ձգտում է ընդլայնել հարաբերություններն աշխարհի տարբեր երկրների ու տարածաշրջանների հետ, միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության պահպանման ուղղությամբ կարևորել է ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը: Հնդկաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ ասված է.«Հնդկաստանը եւ Ռուսաստանը ընդգծել են Իրանի միջուկային ծրագրի լիակատար եւ արդյունավետ իրականացման կարեւորությունը՝ գլոբալ խաղաղության եւ անվտանգության ապահովման, միջուկային զենքի չտարածման ռեժիմի ամրապնդման և Իրանի հետ ավանդական տնտեսական հարաբերությունների զարգացման հարցում: Միևնույն ժամանակ, Մոսկվան ու Նոր Դելին ցնականում են բանակցային գործընթացով ու խաղաղ ճանապարհով կարգավորել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված բոլոր խնդիրները»: Հնդկաստանի ավագ պաշտոնատարները կարևորել են Իրանի հետ արդյունաբերական, տնտեսական, առևտրական և էներգետիկ ոլորտներում հարաբերությունների առավել ընդլայնման անհրաժեշտությունը: Հնդկաստանը Իրանի նավթի կարևորագույն գնորդներից է և չնայած ԱՄՆ-ի կողմից գործադրվող խիստ ճնշումներին, Հնդկաստանը դեռևս կարևորում է Իրանից նավթ գնելու շարունակումը: 2018 թ. Նոյեմբերի 4-ին Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների կիրառման հետ մեկտեղ, Հնդկաստանը շարունակում է գնել իրանական նավթը: Հնդկաստանի նավթարդյունաբերության ոլորտի աղբյուրներից մեկն ասել է.«Նավթազտարանների աշխատանքը ծրագրել ենք 9 մլն, բարել իրանական նավթի համար: Ինդիան Օյլ ընկերությունը 6 մլն. բարել և Մանգալորի նավթազտարանն ու Փեթրո քեմիքալ ընկերությունը 3 մլն բարել նավթ են պատվիրել: Հնդկաստանը հուսով է, որ ԵՄ-ի կողմից Իրանի հետ առևտրական գործարքներ իրականացնելու համար վճարային նոր մեխանիզմների ստեղծմամբ, միջոցներ կգտնի Իրանի հետ առևտուր անելու համար: Չինաստանից հետո Հնդկաստանը Իրանի նավթի 2-րդ խոշոր գնորդն է և տնտեսական ու առևտրական ծավալուն հարաբերություններ ունի Թեհրանի հետ: Թվում է թե չնայած ԱՄՆ-ի ճնշումներին, Նոր Դելին հանգել է այն եզրակացության, որ ցանկացած իրավիճակում նույնիսկ ավելի ցածր մակարդակում պետք է պահպնել Իրանի հետ իր ծավալուն հարաբերությունները: Մոսկվայի ու Նոր Դելիի կողմից ՀԳՀԾ-ի անվերապահ աջակցության կարևորումը մեծ պարտություն է համարվում Վաշինգտոնի համար: