Գերմանիան ընդգծում է ԱՄՆ-ից Եվրոպայի անկախության կարևորությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i99123-Գերմանիան_ընդգծում_է_ԱՄՆ_ից_Եվրոպայի_անկախության_կարևորությունը
Եվրոպական պաշտոնյաները վերահաստատեցին Եվրոպայում իրենց շահերը պաշտպանելու պատրաստակամությունը, մեկ անգամ ևս ընդգծելով եվրոպական անկախությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միակողմանի քաղաքականության դեմ:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հոկտեմբեր 07, 2018 15:06 Asia/Tehran
  • Գերմանիան ընդգծում է ԱՄՆ-ից Եվրոպայի անկախության կարևորությունը

Եվրոպական պաշտոնյաները վերահաստատեցին Եվրոպայում իրենց շահերը պաշտպանելու պատրաստակամությունը, մեկ անգամ ևս ընդգծելով եվրոպական անկախությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միակողմանի քաղաքականության դեմ:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի կողմից «Առաջին Ամերիկա» կարգախոսին հավատարիմ մնալը նշանակում է, որ Եվրոպան պետք է պատրաստ լինի ինքնուրույն պաշտպանել իր շահերը: Եվրոպան պետք է կարողնա գլոբալ  և աշխարհաքաղաքական ոլորտներում գործել անկախ:

Վերջին ամիսներին Թրամփի միակողմանի գործողությունները և որոշումները, այդ թվում ԳՀԳԾ-ից, Փարիզի կլիմայական համաձայնությունից դուրս գալը, տրանսատլանտյան ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունները դադարեցնելու և տարբեր միջազգային պարտավորությունների և համաձայնագրերից դուրս գալու մասին որոշումները, անկախ Եվրոպայի տեսակետներից և շահերից, խիստ զայրացրել է եվրոպացի պաշտոնյաներին, որոնք  Վաշինգտոնի վաղեմի դաշնակիցներն են համարվում:

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանն  ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն իր միակողմանի քաղաքականությամբ սպառնում է համաշխարհային դիվանագիտությանը:

Այսպիսով, եվրոպական երկրների պաշտոյաները փորձում են քաղաքական նոր մոտեցում սահմանել գլոբալ համակարգում իրենց շահերի պահպանման համր և ուժեղացնել Վաշինգտոնի դեմ Եվրամիության անկախությունն ու ուժը: Եվրոպայի անվտանգությունը, եվրոպական քաղաքական անկախությունը և Եվրամիության դիրքի ամրապնդումը ամենակարևոր նպատակներից են միջազգային ասպարեզում:

Այս առումով, պահպանելով ՀԳՀԾ-ն և հանձնառությունը, ձգտելով հաստատել Միացյալ Նահանգներից անկախ  ֆինանսական հաստատություն, կարևորելով միջազգային համաձայնագրերի պահպանմանը, այդ թվում Եվրոպայի կողմից անկախության պահպանմանն ուղղված քայլերն են միջազգային ասպարեզում:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ-Յունկերն ասել է.«Ժամանակն է, որ Եվրոպան իր ճակատագիրը վերցնի իր ձեռքը և դառնա անկախ դերակատար միջազգային հարաբերություններում»:

Այդուամենայնիվ Եվրոպական երկրները դիմագրավում են բազմաթիվ ներքին և արտաքին խնդիրներ, որոնք սպառնում են Եվրամիության քաղաքական միասնության ապագային:

Այս առումով կարող ենք  նշել՝ անվտանգության խնդիրները և  ահաբեկիչների Եվրոպա վերադարձի ռիսկը, տնտեսական խնդիրները, ընտրությունների հետ կապված հարցերը և Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալու խնդիրները, էմիգրանտները հոսքը և որոշ երկրներում այդ թվում, Իտալիայում փախակողմյան կառավարությունների ձևավորումը:

Ներկա դրությամբ թվում է, որ եվրոպական երկրներները, կարծես, Թրամփի միակողմանի քաղաքականությունը հաղթահարելու համար փորձում են ամրապնդել Եվրամիությունը, քանի որ ներկա աշխարհը չի ընդունում ահաբեկվելը և միակողմանի քաղաքականությունը:

Եվրամիության պաշտոնյաները ձգտում են պահպանել միջազգային պարտավորությունները և գտնել ուղիներ՝ Վաշինգտոնից անկախ աշխատելու համար:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին ասել է.«ԵՄ-ը շարունակելու է աշխարհի մակարդակով իր դերակատարությունը: Բազմակողմանի ուղղվածությամբ համագործակցությունների ամրապնդումը պետք է ԵՄ-ի առաջնահերթությունը լինի»: