Իրանը միանալու է ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման միջազգային կոնվենցիային
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i99142-Իրանը_միանալու_է_ահաբեկչության_ֆինանսավորման_կանխարգելման_միջազգային_կոնվենցիային
Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորները վավերացրել են ԻԻՀ-ի՝ CFT-ին (ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման կոնվենցիա) միանալու մասին օրինագիծը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2018 08:17 Asia/Tehran
  • Իրանը միանալու է ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման միջազգային կոնվենցիային

Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորները վավերացրել են ԻԻՀ-ի՝ CFT-ին (ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման կոնվենցիա) միանալու մասին օրինագիծը:

Ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման կոնվենցիային ԻԻՀ միանալու մասին օրինագիծը ֆինանական ակտի խմբի (FATF) չորս օրինագծերից մեկն է համարվում:

Այդ օրինագիծը Պահապանների խորհրդի կողմից հաստատվելու դեպքում, ԻԻՀ-ը կկարողանա ինչ-որ պայմաններով ընդունել ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման միջազգային կոնվենցիան, որն ունի մի նախաբան, 28 կետ և մի լրացուցիչ արձանագրություն:

Միջազգային կոնվենցիաներում երկրները կարող են ունենալ իրենց պայմանները և CFT-ի դեպքում Իրանն օգտվելու է իր այդ իրավունքից:

Այդ նախապայմաններից են՝ միջազգային սկզբունքների ու իրավունքների նորմաների համաձայն, ԻԻՀ-ի կողմից ահաբեկչական գործողությունների դեմ ժողովրդական օրինական պայքարը: Կոնվենցիայի կետերը՝ ԻԻՀ Սահմանադրությանը հակասելու դեպքում չեն կիրառվի չեն լինելու:

ԻԻՀ կառավարությունը հայտարարում է, որ այդ կոնվենցիայի մաս չի համարում կոնվենցիային կցված լրացուցիչ արձանագրություններն ու կոնվենցիաները, որոնց չի անդամակցում:

Բանկային ոլորտի փորձագետ Քամրան Նադերին ասել է.«Այդ կոնվենցիան չընդունվելու դեպքում, այն տպավորությունը կառաջանար, որ Իրանը դեմ է ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին և դա ինքնաշրջափակում է, քանի որ թափանցիկությունը բոլոր երկրների կողմից ընդունված սկզբունքներից է և երկրների համար ևս խիստ կաևոր է ֆինանսական կապերի դյուրացման համար այդ կոնվենցիային Իրանի անդամակցությունը»:

Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Չենք կարող երաշխավորել, որ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կոնվենցիային միանալով կարգավորվելու են մեր բոլոր խնդիրները, սակայն կարող ենք ասել, որ այդ օրինագծին չմիանալու դեպքում, ԱՄՆ-ը կարևոր պատրվակ է ունենալու Իրանի դեմ խնդիրները մեծացնելու համար»:

Կարևորելով միջազգային կոնվենցիաների ու դաշինքների նկատմամբ զգոնությունը, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Այս դաշինքները նախ մշակվում են գերտերությունների մտքի սենյակներում՝ նրանց շահերն ապահովելու նպատակով և հետո մի շարք պետությունների միանալով, միջազգային բնույթ են ստանում: Այնպես որ Իրանի նման անկախ երկրները, դրանց ընդդիմանալու դեպքում, խիստ հարձակման են ենթարկվելու:

Ֆինանսական գործունեության աշխատանքային խումբը (FATF) հիմնադրվել է 1989թ. Յոթ արդյունաբերական երկրների նախաձեռնությամբ՝ փողի լվացման դեմ պայքարի և ֆինանսական թափանցիկության առաջացման նպատակով:

ԱՄՆ-ն ու մյուս բռնատեր պետությունները  իրենց նպատակների համար չարաշահում են մի շարք միջազգային դաշինքները: Հետևաբար այս օրինագիծը քննադատողները համոզված են, որ առանց բավարար չափի տեղեկություններ ունենալու, այդ դաշինքներին միանալը կարող է սպառնալ ազգային շահերին: ԻԻՀ-ը Սահմանադրության 123-րդ հոդվածի և խորհրդարանում վավերացված նախագծի համաձայն, 2001թ. միացել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ Իսլամական համագործակցության կազմակերպության կոնվենցիային:

Ներկայումս Իրանի իսլամական խորհրդարանի կողմից վավերացված վերոհիշյալ օրինագիծը ևս վկայում է  ահաբեկչության դեմ համատարած պայքարում Իրանի թափանցիկության մասին: