Արդարադատության միջազգային դատարանում Իրանի հայցի նկատմամբ ԱՄՆ-ի պասիվ դիրքը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i99199-Արդարադատության_միջազգային_դատարանում_Իրանի_հայցի_նկատմամբ_ԱՄՆ_ի_պասիվ_դիրքը
Վերջին երեք տարիների ընթացքում, Իրանն ԱՄՆ-ի անօրինական քայլերի դեմ երկու հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարանին:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հոկտեմբեր 09, 2018 09:20 Asia/Tehran
  • Արդարադատության միջազգային դատարանում Իրանի հայցի նկատմամբ ԱՄՆ-ի պասիվ դիրքը

Վերջին երեք տարիների ընթացքում, Իրանն ԱՄՆ-ի անօրինական քայլերի դեմ երկու հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարանին:

Անցած շաբաթ տեղի է ունեցել ԱՄՆ-ի կողմից Իրանի կենտրոնական բանկի ակտիվիների անօրինական բռնագրավման և 1955 թվականին երկու երկրի միջև կնքված բարեկամության պայմանագրի խախտման կապակցությամբ Թեհրանի ներկայացրած հայցի քննարկման առաջին դատական նիստը:

ԱՄՆ-ի գերագույն դատարանը 2016թ. ապրիլի 20-ին որոշում կայացրեց Նյու-Յորքում Իրանի 1.75 միլիարդ դոլար ակտիվների առգրավման մասին: Նույն տարվա հունիսին, Իրանը հայց ներկայացրեց Հաագայի դատարան  և պահանջեց վերացնել այդ ակտիվների նկատմամբ սահմանված արգելքը: 

Արդարադատության միջազգային դատարանը հայտարարեց, որ 2018թ. հոկտեմբերին քննարկելու է այդ հայցը: Այդ հարցում Իրանի հաղթանակի մտավախությունից ելնելով, Վաշինգտոնի պաշտոնատարները Թեհրանին մեղադրեցին միջազգային այդ դատարանը չարաշահելու մեջ:

ԱՄՆ-ի իրավական խումբը գտնում էր, որ Իրանն իրավասություն չունի հայց ներկայացնել ԱՄՆ-ում իր ակտիվների առգրավման դեմ և արդարացված է համարում Լիբանանում զոհված ամերիկացի բանակայինների հարազատներին հատուցում վճարելու դիմաց Իրանի ակտիվների սառեցումը:

Իսկ Իրանի իրավական խումբը, մերժելով ԱՄՆ-ի պատճառաբանությունը, հավաստիացրել է, որ չնայած երկու երկրի միջև կնքված բարեկամության պայմանագրին, ԱՄՆ-ն այն պատճառաբանությամբ, թե Իրանը հովանավորում է ահաբեկչությունը,մի շարք քայլեր է ձեռնարկել Իրանի դեմ, որոնք ուղղակի ազդեցություն են ունեցել Իրանի շահերի ու կապիտալի  և իրանական ընկերությունների, այդ թվում կենտրոնական բանկի վրա:

ԱՄՆ-ի գերագույն դատարանը այն պայմաններում է ԱՄՆ-ում առգրավել Իրանի կենտրոնական բանկի գույքը, երբ ոչ մի միջազգային դատարան Իրանի դեմ վճիռ չի արձակել 1983թ. Բեյրութում ծովային հետևակների զորանոցների գնդակոծման գործով:

ԱՄՆ-ի դատական իշխանությունը, Իրանին ճնշելու նպատակով, բազմիցս առանց փաստարկների անհիմն մեղադրանքներ է ներկայացրել Իրանի դեմ և բռնագանձել է ամերիկյան բանկերում ԻԻՀ ակտիվները:

Մյուս կողմից, ԱՄՆ-ը ոչ միայն սերտ համագործակցություն է ծավալում ահաբեկչական գործողություններին մասնակից պետությունների հետ, այլև միշտ ձգտել է Սաուդյան Արաբիայի նման պետություններին հեռու պահել քրեական դատարաններից:

Ներկայումս ԱՄՆ-ը սարսափելով Իրանի ներկայացրած հայցի վերաբերյալ Հաագայի դատարանի վճռից, մտադիր է Իրանին մեղադրել այդ դատարանին չարաշահելու հարցում և հայտարարելով, որ իր երկիրն իրավասություն ունի բռնագանձել Իրանի ակտիվները, շեղել այդ դատարանում Իրանի ներկայացրած հայցի քննարկման գործընթացը:

Ամերիկացիները փորձում են օրակարգից հանել Իրանի հայցը, որովհետև այդ դատարանում ԻԻՀ հաղթանակով, կամրապնդվի Թեհրանի իրավական ու օրինական դիրքն ԱՄՆ-ի նկատմամբ: