Հեյլիի հրաժարականը և Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության ուղղվածությունը
Դոնալդ Թրամփի վարչակազմում պաշտոնազրկումների ու հրաժարականների շարանում Նիքի Հեյլին հայտարարեց, որ վայր է դնում ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի լիազորությունները:
Դոնալդ Թրամփի ներկայությամբ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, Հեյլին խոսելով իր հրաժարականի մասին, ասել է, թե ցանկանում է հանգստանալ:
Որոշ փաստեր վկայում են այն մասին, որ մի շարք խնդիրների, այդ թվում Ռուսաստանին և Հյուսիսային Կորեային վերաբերող հարցերի շուրջ Թրամփի ու Հեյլիի միջև տարաձայնություններ են առաջացել, ինչն էլ պատճառ է դարձել, որ վեր,ինս դուրս գա Թրամփի վարչակազմից: որոշ ԶԼՄ-ներ նույնիսկ առաջ են քաշել այն ենթադրությունը, որ «Նյու Յորք Թայմզ»-ում հրապարակված «Ես մաս եմ կազմում Թրամփի վարչակազմում դիմադրության կորիզին» խորագրով աղմկահարույց հոդվածի հեղինակը Նիքի Հեյլին է:
Այդուհանդերձ հրաժարականի հայտարարման կապակցությամբ ասուլիսի ժամանակ Թրամփի ու Հեյլիի միմյանց շռայլած գովեստի խոսքերը նվազագույնի են հասցրել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական դեսպանի հետ այդ երկրի նախագահի տարաձայնության գոյության հավանականությունը: Չի բացառվում, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության ուղղվածության շուրջ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդական և Թրամփի վարչակազմում ազգայնական շարժման կառկառուն ներկայացուցիչ Ջոն Բոլտոնի և Հեյլիի միջև տարակարծությունը կարող է վերջինիս հրաժարականի համար հիմք ծառայած լինի:
Դա ի տես այն բանի, որ ոմանք տեղեկացնում են ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական դեսպանի պաշտոնը զբաղեցրած ժամանակ Հեյլիի դեմ կոռուպցիայի հետ կապված գործ հարուցվելու շուրջ Թրամփի և Հեյլիի մտահոգության մասին:
Ամեն դեպքում, անկախ Հեյլիի հրաժարականի գաղտնի ու բացահայտ պատճառներից, ԱՄՆ-ում որոշումների ընդունման գործընթացից հեռանում է Դոնալդ Թրամփի վարչակազմում աշխարհատյաց հայացքների գլխավոր դեմքերից ու աջակիցներից մեկը: Անցած շուրջ մեկ ու կես տարվա ընթացքում Հեյլին ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում խստորեն հակադրվել է այս կազմակերպության մեջ իշխող հարաբերություններին ու նաև միջազգային համակարգին: Նա անգամներ Իսրայելի հարցով ՄԱԿ-ին խաբեբայության մեջ մեղադրեց և նույնիսկ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս փոխադրելու հարցում այլ երկրներից բռնատուրք պահանջեց: Հեյլին այդ ժամանակ սպառնաց, որ ՄԱԿ-ի ԳԱ-ի նիստում ԱՄՆ-ին դատապարտող երկրները զրկվելու են ԱՄՆ-ի ֆինանսական օժանդակություններից: Այդուհանդերձ միայն հինգ երկրներ ԱՄՆ-ի դեսպանատունը Ղոդս փոխադրվելու հարցում համաձայնեցին ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ: Հեյլին նաև կլիմայական փոփոխությունների մասին Փարիզյան պայմանագրից և Իրանի հետ միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարումը դատապարտող միջազգային հանրության դիրքորոշումը փոխելու հարցում անկարող գտնվեց:
Այդուհանդերձ, նկատի առնելով համաշխարհային իրողությունների հանդեպ Դոնալդ Թրամփի, նաև Սպիտակ տանը իշխող և միջազգային գործընթացներին ընդդիմացող հոսանքի տեսակետները և «Նախ Ամերիկան» կարգախոսի իրականացման վրա դրած նրանց շեշտը, գրեթե չի կարելի հույս ունենալ, որ Հեյլիի հրաժարականով շատ բան կարող է փոխվել ԱՄՆ-ի վարչակազմի կողմնորոշումներում: