Կեղծ սցենարներ բեմադրելով, Մոնաֆեղները փորձում են կրքեր բորբոքել Իրանի դեմ
Փարիզի արվարձաններում Մոնաֆեղին խմբի համաժողովի վրա հարձակման մեջ դերակատարություն ունենալու կեղծ մեղադրանքով, Բելգիայիում իրանցի դիվանագետի ձերբակալությունը հակաիրանական միջավայր ստեղծելուն ուղղված քայլ է:
Այն բանից հետո, երբ շուրջ երեք ամիս առաջ Փարիզի արվարձաններում Մոնաֆեղին ահաբեկչական խմբի տարեկան նիստը ոչ մի արդյունքի չի ունեցել այս խմբի ու նրա աջակիցների համար մեկնարկել է Իրանի դեմ նոր սցենարներ բեմադրելու ընթացքը: Իրանցի դիվանագետը ձերբակալվել է Բելգիայում և մյուս կողմից Ֆրանսիան հավակնել է որ այս հարցի բերումով կսառեցնի Ֆրանսիայում Իրանի անվտանգության նախարարության ակտիվները:
Այս սցենարի մեկնարակը տրվեց Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եվորպական երկու երկրներ Շվեյցարիա ու Ավստրիա կատարած այցերի հետ միաժամանակ, որպեսզի հայտնի դառնա, որ սցենարի նպատակն է ազդել այդ այցի ու Իրան-Եվրոպա հարաբերությունների վրա:
Այս այցը տեղի ունեցավ այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո ջանքեր է գործադրել կեղծ մեղադրանքներ ներկայացնելով, մեկուսացնել ԻԻՀ-ին: Նույն այդ ժամանակ Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել էր.«Իրանը աշխարհի ցանկացած վայրում հստակ կերպով դատապարտում է ահաբեկչությունը և պատրաստ է բոլոր կողմերի հետ համագործակցել Մոնաֆեղին ահաբեկչական խմբի չար սադրանքներին ու գործողություններ քողազերծելու համար»:
Բոլորին պարզ է, որ Մոհաֆեղին խումբը ահաբեկչական ու հակահեղափոխական խումբ է և շարունակ փորձում է բացասաբար ազդել Իրանի ու այլ երկրների հատկապես եվրոպական երկրների հարաբերությունների վրա: Այնուամենայնիվ, Իրանի Իսլամական Հանրապետությունը հստակ դիրքորոշումը բռնության եւ ահաբեկչության դեմ է ու միևնույ ժամանակ կասկած չի թողնում ահաբեկիչների հետ վարվելակերպի վերաբերյալ:
Այժմ եվրոպական երկրներն են, որ պետք է այս ոլորտում պարզ ու հստակ քաղաքականություն որդեգրեն ու նաև պատասխանեն այն հարցին, որ Ֆրանսիայում գտնվող Մոնաֆեղին խմբի գործակալների Եվրոպայում ելումուտը որքանո՞վ է համընկնում ահաբեկչության վերաբերյալ նրանց կողմից հայտարարվող ու գործադրվող քաղաքականություններին:
Փարիզի արվարձաններում Մոնաֆեղին խմբի տարեկան համաժողովը, վարձկան բանախոսների և հյուրերի ելույթները և կառավարական դեմքերի այդ թվում Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանիի ներկայությունը վկայում են, որ նրանք հավանություն են տալիս իրանցիներից 17 հազար կյանքեր խլած ահաբկեչությանը:
Ջոն Հափքինզ համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս Դանիել Սիրորն այս կապակցությամբ ասել է.«Ցանկացած մարդ, ով ճանաչում է այս խմբին, գիտի, որ Մոնաֆեղինը ահաբեկչական խումբ է և չպետք է պաշտպանել նրան»:
Ամերիկացի այս փորձագետը հավելել է.«Թվում է թե ԱՄՆ-ի ռազմական ու հետախուզական կառույցները համագործակցում են Մոնաֆեղին խմբի հետ, հետևաբար պետք է պարզվի, որ այս խմբի բյուջեն որտեղից է հայթայթվում»:
Այսպիսի պայմաններում, իրականությունները գլխիվայր ներկայացնելու և Իրանի դեմ անհիմն մեղադրանքներ ներկայացնելու համար ջանքերը Իրան-Եվրոպա հարաբերություննրին վնասին են: Նախագծված սադրանքների թակարդը չընկնելու համար ակնկալվում է եվրոպացի պատասխանատուների առավել զգոնությունը:
Այս կապակցությամբ Իրանի ԱԳ նախարարության մամլո քարտուղար Բահրամ Ղասեմին ասել է.«Թեհրանը բողոքել է իրանցի դիվանագետի ձերբակալման և Բեռլինին արտահանձնման դեմ և շեշտել, որ այս խնդրի խորքում ընկած են Իրան-Եվրոպա հարաբերությունների թշնամիների սադրիչ քայլերը: Անկասկած այս քայլը նախագծվել է ու ծրագրվել է Ֆրանսիայում գտնվող Մոնաֆեղին խմբի կողմից»:
Հաշվի առնելով Ամերիկա-իսրայելական շրջանակների կողմից Մոնաֆեղին խմբին ցուցաբերվող աջակցության փաստը, կեղծ սցենարներ բեմադրելով Իրանին վատահամբավ դարձնելու ջանքերը նրանց մշտական օրակարգն են կազմում: Նրանք ուզում են լարվածություն առաջացնել Իրան-Եվրոպա հարաբերությունների միջև, ինչի չեզոքացման համար ակնկալվում է եվրոպացիների առավել զգոնությունը: