ԻԻՀ մեծարգո առաջնորդի հայեցակետը. Համագործակցությամբ լուծել տնտեսական խնդիրները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i99308-ԻԻՀ_մեծարգո_առաջնորդի_հայեցակետը._Համագործակցությամբ_լուծել_տնտեսական_խնդիրները
Իրանի Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին Իրանի երեք իշխանությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. «Տնտեսական խնդիրները բխում են երկրի տնտեսական կառուցվածքային ու ներքին մարտահրավերներից և ԱՄՆ-ի բռնի շրջափակումներից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2018 14:24 Asia/Tehran
  • ԻԻՀ մեծարգո առաջնորդի հայեցակետը. Համագործակցությամբ լուծել տնտեսական խնդիրները

Իրանի Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին Իրանի երեք իշխանությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. «Տնտեսական խնդիրները բխում են երկրի տնտեսական կառուցվածքային ու ներքին մարտահրավերներից և ԱՄՆ-ի բռնի շրջափակումներից»:

Չորեքշաբթի երեկոյան խոսքն ուղղելով երկրի երեք իշխանությունների ղեկավարներին, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հստակեցրել է.«Խոհեմ լուծումներ գտեք, որոնք կհանգուցալուծեն ժողովրդի խնդիրները և կհուսահատեցնեն թշնամուն շրջափակման գործիքից»:

Տնտեսական հարցերն այսօր դարձել են աշխարհի շատ երկրների մտահոգությունը և Իրանը ևս կանգնած է այս խնդրի առջև: Իրանի տնտեսական խնդիրների մի մասը վերաբերում է նրա կառուցվածքին, իսկ մյուս մասը ԱՄՆ-ի շրջափակումների քաղաքականությանը: Իսլամական հեղափոխության հաղթանկից հետո Իրանին շրջափակման ենթարկելու քաղաքականությունը ներառվեց ԱՄՆ-ի տարբեր կառավարությունների օրակարգում և այժմ դա ավելի է սրվել: Իսլամական հեղափոխության 40-ամյա պատմությունը ցույց է տալիս, որ ոչ մի փակուղի չկա Իրանում, այդ իսկ պատճառով այս հեղափոխությունը  շարունակում է իր առաջընթացը:

Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի շրջափակումների քաղաքականությունը վերջին միջոցն է,որ այդ երկիրը կիրառել է, որպեսզի իր կարծիքով Իրանի իսլամական հանրապետության համակարգը կանգնեցնի խնդիրների առջև:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը փորձում է շրջափակումների խստացմամբ Իրանին կանգնեցնել իր ուզած ճանապարհին ,սակայն Իրանի ժողովուրդն ու կառավարությունը մշտապես միմյանց համագործակցությամբ կարողացել են թիկունքում թողնել ամենադժվարին ու ծանր օրերը:

Իրանի Անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին այս կապակցությամբ հոկտեմբերի 2-ին ասել է.«Դոնալդ Թրամփը քաղաքական նպատակներով տնտեսական պատերազմ անվամբ գործողություն է նախագծել Իրանի դեմ, որում օգտագործում է շրջափակումների գործիքը և հոգեբանական գործողությունները»:

Շամխանիի խոսքով՝ ԱՄՆ-ն ցանկանում է հարվածել Իրանի տնտեսությանը, անվտանգությանն ու նրա տարածաշրջանային դիրքին, սակայն Իրանն այդ սպառնալիքները դիտում է, որպես հնարավորություն:

ԱՄՆ-ի շրջափակումների քաղաքականության խստացման հետ միաժամանակ, Իրանի պետական այրերը տարբեր ծրագրեր են ներառել իրենց աշխատանքային օրակարգում,որպեսզի չեզոքացնելով ԱՄՆ-ի շրջափակումների գործիքը և լուծելով տնտեսության կառուցվածքային խնդիրը, ամենաքիչ վնասը հասցնեն ժողովրդին, հատկապես թույլ խավերին: Արտարժույթի շուկայում տիրող տատանումները, որոշ ապրանքների գների բարձրացումը և ժողովրդի գնողունակության նվազումը, կառավարությանը մղել են ավելի մեծ ջանքեր գործադրել տարբեր սեկտորների հետ համագործակցելու և տնտեսական խնդիրները լուծելու ուղղությամբ:

Ինչպես Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն է ասում, երեք իշխանությունների ու տարբեր կառույցների համագործակցությունը , երիտասարդների  ու էլիտայի պոտենցիալների օգտագործումը և ռեսուրսների ու հնարավորությունների ակտիվացումը կարող են նպաստել  ներքին ու  պարտադրված դժվարությունների հաղթահարմանը:

Ներքին բաժնում բնական հարուստ պաշարների  և նանոտեխնոլոգիայի և այլ նոր գիտությունների ոլորտներում արձանագրած առաջընթացի շնորհիվ Իրանը կարող է նվազեցնել իր կախվածությունը նավթից, ԱՄՆ-ի պատժամիջոցների խոցելիությունից, դիվերսիֆիկացնելով իր եկամուտները:

Իսկ պարտադրված պրոբլեմների բաժնում կարել է երեք իշխանությունների ղեկավարների համագործակցությամբ և ժողովրդի ուղեկցությամբ դիմակայել ԱՄՆ-ի ընչաքաղցություններին և ինչպես անցյալում զրոյի հասցնել Իրանի տնտեսության վրա ԱՄՆ-ի շրջափակումների քաղաքականության ազդեցությունը: Այս կապակցությամբ Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Աբդոլնասեր Հեմաթին նշելով որ  ԱՄՆ-ն գիշեր-ցերեկ աշխատում է, որպեսզի կանխի Իրանի ֆինանսական գործունեությունն ու նավթի արտահանումները, ասել է.«Ամերիկացիներին չի հաջողվել ազդել Իրանի տնտեսության վրա ու սահմանափակություններ առաջացնել Իրանի ֆինանսական փոխանակումների ու նավթի արտահանումների ճանապարհին : Նրանք այդ հարցում հաջողելու հնարավորություն չունեն»: