Եմենցի երեխաների դեմ Սաուդյան Արաբիայի ոճրագործությունն՝ անխնա ու աղետալի
ՄԱԿ-ի մանուկների հարցերով կոմիտեի վերջին զեկույցում ընդգծվել է, որ Եմենի դեմ սաուդյան կոալիցիայի պատերազմում զոհվել են առնվազն 1250 երեխաներ և Սաուդյան Արաբիան շարունակում է ոճրագործությունը:
Եմենի դեմ Սաուդյան կոալիցիայի պատերազմը սկսվեց 2015 թվականի մարտի 26-ին: Միջազգային տարբեր փաստաթղթերի, այդ թվում 1949 թվականի Ժնևյան քառյակ կոնվենցիաների համաձայն, պետք է առանձնացնել խաղաղ բնակչությանը ռազմական ուժերից, իսկ քաղաքացիական թիրախները ռազմական թիրախներից և ռազմական գործողությունները կենտրոնացնել միայն ռազմական թիրախների վրա: Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի ու նրա դաշնակիցների պատերազմում ոչ միայն ռազմական ու քաղաքացիական թիրախները և խաղաղ բնակչությունն ու ռազմական ուժերն իրարից չեն առանձնացվել, այլև սաուդյան կոալիցիան հիմնականում հարվածել է խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական թիրախներին: Այս ռազմավարությունը նպատակ ունի ճնշում գործադրել Անսարալլահ շարժման ու նրա դաշնակիցների վրա, որպեսզի հրաժարվեն դիմադրությունից և հանձնվեն:
Երեխաները սաուդյան կոալիցիայի հարձակումների ժամանակ եղել են հիմնական թիրախը:
ՄԱԿ-ի մանուկների հարցերով կոմիտեի անդամ և տեղակալ Կլարենս Նելսոնը հայտարարել է, որ սպանվող յուրաքանչյուր հինգերորդ եմենցին մինչև 18 տարեկան պատանի է, և նրանց թիվը մեծ է:
ՄԱԿ-ի Մանուկների պաշտպանության հիմնադրամ ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր վերջին զեկույցում հայտարարել է, որ Եմենի դեմ Արաբիայի ու նրա դաշնակիցների պատերազմում զոհվել կամ հաշմանդամ են դարձել ավելի քան 5000 երեխաներ:
Սպանելն ու վիրավորելը եմենցի երեխաների դեմ ուղղված սաուդյան կոալիցիայի միակ ոճրագործությունը չէ: Եմենի համակողմանի շրջափակումը և հումանիտար օժանդակությունների առաքման արգելքը երեխաների համար սպանվելուց ու վիրավորվելուց ավելի ծանր հետևանքներ է ունեցել, քանի որ այս ռազմավարությունը պատճառ է դարձել, որ երեխաները մտածված կերպով սովի պայմաններում հայտնվեն, այնպես որ եմենցի շատ ընտանիքներ իրենց երեխաներին կերակրում են ծառի տերևներով:
Այս կապակցությամբ Եմենում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգող Լիզ Գրանդին նկատելով, որ յուրաքանչյուր 10 րոպեի ընթացքում Եմենում առնվազն մեկ երեխա մահանում է պատերազմի հետևանքների պատճառով, զգուշացրել է, որ եթե մինչև տարեվերջ ներկա իրավիճակում որևէ փոփոխություն չառաջանա, 10 միլիոն երեխաներ կհայտնվեն սովի պայմաններում:
Արաբիան ու նրա դաշնակիցները համակողմանի շրջափակման շրջանակներում շարունակում են եմենցի երեխաներին սովի մեջ պահել: Դ այն դեպքում, երբ 1949 թվականի Ժնևյան քառյակ կոնվենցիաների առաջին հավելյալ արձանագրության 48-րդ հոդածի համաձայն, հակառակորդ խմբի խաղաղ քաղաքացիներին սովի պայմաններում պահելը, նրանց կյանքի համար անհրաժեշտ սարքերի ոչնչացումը և կենսոլորտին լայնամասշտաբ ու երկարատև վնասներ պատճառելն արգելվում է:
Վերջում պիտի նշել, որ թեև Սաուդյան Արաբիան շարունակում է եմենցի երեխաների դեմ աղետալի ոճրագործությունները, սակայն միջազգային հանրությունը բավարարվել է միայն զեկույցներ հրապարակելով ու մտահոգություն հայտնելով: Միայն 2016 թվականին կարճ ժամանակով ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի Մունն արաբական կոալիցիայի անունը ներառեց բախումներում ու պատերազմներում երեխաների իրավունքները ոտնահարող երկրների ու զինված խմբերի ցուցակում, սակայն ԱՄՆ-ի գործադրած ճնշումների պատճառով այդ կոալիցիայի անունը հանվեց մարդու իրավունքները ոտնահարողների սև ցուցակից: