Թրամփի պատրանքին հակառակ, Իրանը շարունակում է մնալ հզոր ու ազդեցիկ երկիր
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i99341-Թրամփի_պատրանքին_հակառակ_Իրանը_շարունակում_է_մնալ_հզոր_ու_ազդեցիկ_երկիր
Իսլամական հեղափոխության պահակազորի գլխավոր հրամանատարն ասել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սխալվում է ենթադրելով, որ իր իշխանության գալուց հետ Իրանը թուլացել է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2018 13:41 Asia/Tehran
  • Թրամփի պատրանքին հակառակ, Իրանը շարունակում է մնալ հզոր  ու ազդեցիկ երկիր

Իսլամական հեղափոխության պահակազորի գլխավոր հրամանատարն ասել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սխալվում է ենթադրելով, որ իր իշխանության գալուց հետ Իրանը թուլացել է»:

Գեներալ-մայոր Մոհամմեդալի Ջաաֆարին ասել է. «Եթե ըստ Թրամփի, նաքխան իշխանության գալն Իրանը հակառակորդի հարձակմանը կարող էր պատասխանել 12 րոպեի ընթացքում, ապա այսօր այդ ժամանակը կրճատվել է»:

Թրամփը Սպիտակ տուն մուտք գործելով շարունակել է Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի տարբեր վարչակազմերի քաղաքականությունները, սակայն մի տարբերությամբ. ԻԻՀ-ի հզորության մասին Թրամփի կարծիքը սխալ է: Թրամփն օգտագործելով հնարավոր ցանկացած ամբիոն, փորձել է Իրանի հանդեպ իր  որդեգրած քաղաքականությունը հաջողած ներկայացնել: Իրանի մասին Թրամփի թուիթերյան գրառումներն ու դիրքորոշումները վկայում են իրանական ինքնության ու ԻԻՀ համակարգի մասին նրա անտեղյակության մասին: Որպես օրինակ, վերջերս Թրամփը ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլիի լիազորությունները վայր դնելու կապակցությամբ հրավիրած ասուլիսում հայտարարեց. «Իրանը փոխվել է ու մի օր կնստի բանակցության սեղանի շուրջ»:

Թրամփն իր երևակայության մեջ պատկերացնում է, որ Իրանը կհանձնվ: Ու հենց այդ պատրանքների արդյունքում Թրամփը նախ լքեց ՀԳՀԾ-ն ու հետո Սաուդյան ռեժիմի և Սիոնիստական ռեժիմի համագործակցությամբ Իրանի դեմ կոալիցիա ձևավորեց: Իրանաֆոբիան ու իրանատյացությունը եղել են ԱՄՆ վարչակազմերի մշտական կողմնորոշումները, իսկ Թրամփի վարչակազմում դրանք հասել են իրենց գագաթնակետին: Ամերիկացիներն անում են ամեն ինչ՝ Իրանին որպես տարածաշրջանում ճգնաժամ հարուցող երկիր ներկայացնելու համար:

Իրանի դեմ Թրամփի վարչակազմի հոգեբանական ու տնտեսական պատերազմում ընդհանուր մի նպատակ է թաքնված և դա ԻԻՀ-ի հանձնվելն է: Երազանք, որ երբեք իրականություն չի դառնալու: Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին վերջերս հայտարարեց. «Իրանը իսլամական հեղափոխության, Սադդամի կրած պարտության ու նաև հեղափոխության նպատակների 40-ամնյա հետապնդմամբ պարտության է մատնել ԱՄՆ-ին: Նկատի առնելով ԱՄՆ-ի ներկա իշխանության վարած բռնության քաղաքականությունը, Իրանի ժամանակակից սերունդն ունի այն բացառիկ առիթը, որ պարտության մատնելով այդ իշխանության սադրանքները, վերածվի անվիճելի ուժի»:

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո  Իրանը հայտնվել է սադրանքների թիրախում և այսօր տարբեր ոլորտներում, այդ թվում քաղաքական-պաշտպանական ու նաև տարածաշրջանային հավասարություններում ազդեցիկ ու որոշիչ դերակատարություն ունի: Չնայած ԱՄՆ-ի թշնամական ձգտումներին, Իրանն ամեն օր  առավել հզոր ու կայուն է դառնում և իր ողջ պոտենցիալն ու հնարավորությունն օգտագործում է հանուն երկրի և Իրանի ժողովրդի շահերի իրագործման:

Դիմադրությունն ու  հաստատակամությունն իսլամական հեղափոխության հավերժացման երկու հիմնական սկզբունքներն են համարվում և այս կարևոր հանգամանքն  այսօր հեղափոխության 40-ամյակին բոլորի համար պարզ է դարձել: ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Վենդի Շերմանն ասում է. «Թրամփը չգիտի, որ Իրանը դիմադրության մշակույթ ունի և սպառնալիքների դիմաց չի հանձնվելու»:

ԻԻՀ զբաղեցրած ներկա դիրքը վկայում է տարբեր, այդ թվում քաղաքական ու ռազմական բնագավառներում նրա հզորության մասին: Իրանը, որպես անկախ երկիր, շարժվում է բազմակողմանիության շրջանակներում ու Թրամփի բռնի քաղաքականության  ու միահեծանության գերին չի դառնում:

Իրանը շարժվում է տարածաշրջանում իր շահերի ուղղությամբ և անկախ ուրիշների, այդ թվում ԱՄՆ գործող վարչակազմի պարտադրած կամքի, հետապնդում է իր տարածաշրջանային քաղաքականությունները: Այսօր, հակառակ Թրամփի պատրանքների, առավել ցայտուն ու ակնհայտ է դարձել այն, որ ԱՄՆ-ի համաշխարհային ուժը նվազել է, իսկ ՄԱԿ-ի ԳԱ-ի  տարեկան նստաշրջանում Թրամփի ելույթի ժամանակ աշխարհի ղեկավարների ծիծաղն ԱՄՆ-ի նվաստացման ու մեկուսացման գագաթնակետն է համարվում: