Թրամփի պատրանքին հակառակ, Իրանը շարունակում է մնալ հզոր ու ազդեցիկ երկիր
Իսլամական հեղափոխության պահակազորի գլխավոր հրամանատարն ասել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սխալվում է ենթադրելով, որ իր իշխանության գալուց հետ Իրանը թուլացել է»:
Գեներալ-մայոր Մոհամմեդալի Ջաաֆարին ասել է. «Եթե ըստ Թրամփի, նաքխան իշխանության գալն Իրանը հակառակորդի հարձակմանը կարող էր պատասխանել 12 րոպեի ընթացքում, ապա այսօր այդ ժամանակը կրճատվել է»:
Թրամփը Սպիտակ տուն մուտք գործելով շարունակել է Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի տարբեր վարչակազմերի քաղաքականությունները, սակայն մի տարբերությամբ. ԻԻՀ-ի հզորության մասին Թրամփի կարծիքը սխալ է: Թրամփն օգտագործելով հնարավոր ցանկացած ամբիոն, փորձել է Իրանի հանդեպ իր որդեգրած քաղաքականությունը հաջողած ներկայացնել: Իրանի մասին Թրամփի թուիթերյան գրառումներն ու դիրքորոշումները վկայում են իրանական ինքնության ու ԻԻՀ համակարգի մասին նրա անտեղյակության մասին: Որպես օրինակ, վերջերս Թրամփը ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլիի լիազորությունները վայր դնելու կապակցությամբ հրավիրած ասուլիսում հայտարարեց. «Իրանը փոխվել է ու մի օր կնստի բանակցության սեղանի շուրջ»:
Թրամփն իր երևակայության մեջ պատկերացնում է, որ Իրանը կհանձնվ: Ու հենց այդ պատրանքների արդյունքում Թրամփը նախ լքեց ՀԳՀԾ-ն ու հետո Սաուդյան ռեժիմի և Սիոնիստական ռեժիմի համագործակցությամբ Իրանի դեմ կոալիցիա ձևավորեց: Իրանաֆոբիան ու իրանատյացությունը եղել են ԱՄՆ վարչակազմերի մշտական կողմնորոշումները, իսկ Թրամփի վարչակազմում դրանք հասել են իրենց գագաթնակետին: Ամերիկացիներն անում են ամեն ինչ՝ Իրանին որպես տարածաշրջանում ճգնաժամ հարուցող երկիր ներկայացնելու համար:
Իրանի դեմ Թրամփի վարչակազմի հոգեբանական ու տնտեսական պատերազմում ընդհանուր մի նպատակ է թաքնված և դա ԻԻՀ-ի հանձնվելն է: Երազանք, որ երբեք իրականություն չի դառնալու: Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին վերջերս հայտարարեց. «Իրանը իսլամական հեղափոխության, Սադդամի կրած պարտության ու նաև հեղափոխության նպատակների 40-ամնյա հետապնդմամբ պարտության է մատնել ԱՄՆ-ին: Նկատի առնելով ԱՄՆ-ի ներկա իշխանության վարած բռնության քաղաքականությունը, Իրանի ժամանակակից սերունդն ունի այն բացառիկ առիթը, որ պարտության մատնելով այդ իշխանության սադրանքները, վերածվի անվիճելի ուժի»:
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանը հայտնվել է սադրանքների թիրախում և այսօր տարբեր ոլորտներում, այդ թվում քաղաքական-պաշտպանական ու նաև տարածաշրջանային հավասարություններում ազդեցիկ ու որոշիչ դերակատարություն ունի: Չնայած ԱՄՆ-ի թշնամական ձգտումներին, Իրանն ամեն օր առավել հզոր ու կայուն է դառնում և իր ողջ պոտենցիալն ու հնարավորությունն օգտագործում է հանուն երկրի և Իրանի ժողովրդի շահերի իրագործման:
Դիմադրությունն ու հաստատակամությունն իսլամական հեղափոխության հավերժացման երկու հիմնական սկզբունքներն են համարվում և այս կարևոր հանգամանքն այսօր հեղափոխության 40-ամյակին բոլորի համար պարզ է դարձել: ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Վենդի Շերմանն ասում է. «Թրամփը չգիտի, որ Իրանը դիմադրության մշակույթ ունի և սպառնալիքների դիմաց չի հանձնվելու»:
ԻԻՀ զբաղեցրած ներկա դիրքը վկայում է տարբեր, այդ թվում քաղաքական ու ռազմական բնագավառներում նրա հզորության մասին: Իրանը, որպես անկախ երկիր, շարժվում է բազմակողմանիության շրջանակներում ու Թրամփի բռնի քաղաքականության ու միահեծանության գերին չի դառնում:
Իրանը շարժվում է տարածաշրջանում իր շահերի ուղղությամբ և անկախ ուրիշների, այդ թվում ԱՄՆ գործող վարչակազմի պարտադրած կամքի, հետապնդում է իր տարածաշրջանային քաղաքականությունները: Այսօր, հակառակ Թրամփի պատրանքների, առավել ցայտուն ու ակնհայտ է դարձել այն, որ ԱՄՆ-ի համաշխարհային ուժը նվազել է, իսկ ՄԱԿ-ի ԳԱ-ի տարեկան նստաշրջանում Թրամփի ելույթի ժամանակ աշխարհի ղեկավարների ծիծաղն ԱՄՆ-ի նվաստացման ու մեկուսացման գագաթնակետն է համարվում: