Ռուսաստանը քննադատել է քիմիական զենքի արգելման կազմակերպույունում Արևմուտքի միջամտությունը
Արևմտյան երկրները բացասական անցյալ ունեն ահաբեկչության և քիմիական զենքի կիրառման հարցերում երկակի չափանիշների կիրառման հարցում:
Այս կապակցությամբ, ԱՄՆ-ը և Բրիտանիան Ռուսաստանին մեղադրում են 2018 թ. մարտին Բրիտանիայի հարավ-արեւմուտքում, Սոլսբերիում, նախկին ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ և փորձում են վրա ճնշում գործադրել Մոսկվայի վրա՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպության միջոցով:
Ռուսաստանի ԱԳՆ-ն մի հաղորդագրություն տարածելով հայտարարել է, որ քիմիական զենքի արգելման կազմակերպության գործադիր խորհրդի 89-րդ նստաշրջանում, ԱՄՆ-ն և Բրիտանիան փորձել են Քիմիական զենքի օգտագործման համար մեղավոր ճանաչելու հանձնարարությունը փոխանցել քիմիական զենքի արգելման կազմակերպությանը, սակայն նրանց այս քայլը հակասում է օրենքներին, քանի որ այդ հանձնարարությունը վերապահված է ՄԱԿ-ին:
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ չնայած անարդար ճնշումներին, Ռուսաստանը կշարունակի իր ջանքերը քիմիական զենքի արգելման կազմակերպությունում և դրա տեխնիկական քարտուղարությունում վերջ տալ նման քայլերին որոնք միտված են չարաշահելու և անցումային նպատակների համար:
Արևմուտքը Բրիտանիայում նախկին ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հարցը պատրվակ է դարձրել այդ պահանջը ներկայացնելու համար:
Սակայն Մոսկվան հերքել է թունավորման հետ կապված ցանկացած առնչություն՝ Բրիտանիայի կառավարությունը ևս չի կարողացել ապացույցներ ներկայացնել, որպեսզի ապացուցի Ռուսաստանի միջամտությունն այդ գործին:
Վերջերս Հոլանդիայի կառավարությունը Վաշինգտոնի և Լոնդոնի ջանքերի հետ միասին ձերբակալեց չորս ռուսաստանցիների և նրանց հեռացրեց երկրից, 2018 թ. ապրիլին Ռուսաստանի կողմից Քիմիական զենքի արգելման կազմակերպության կիբերհարձակման ջանքերի պատրվակով:
Դրա հիմնական պատճառը կարծես թե ԱՄՆ-ի և Բրիտանիայի կողմից տարած ջանքերն են՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպությանն օգտագործել որպես գործիք՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար:
ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ջոն Սալիվանի խոսքերով, Քիմիական զենքի օգտագործման վտանգը մեծացել է աշխարհում և Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը պետք է անհրաժեշտ միջոցներ կիրառի` քիմիական հարձակումները կանխելու և ժամանակին արձագանքելու համար:
Մինչ օրս Սիրիայում արևմտյան երկրների ու նրանց դաշնակիցների կողմից ահաբեկչական խմբերին տրամադրված քիմիական զենքի արտադրության նյութերի առկայության վերաբերյալ որոշ անհերքելի ապացույցներ են հրապարակվել:
ԱՄՆ-ը և նրա եվրոպական դաշնակիցները այժմ պահանջում են բարձրացնել Քիմիական զենքի արգելման կազմակերպության հեղինակությունը՝ քիմիական հարձակումներ իրականացնող երկրներին մեղավոր ճանաչելու համար: ԱՄՆ-ը և նրա եվրոպական դաշնակիցները սարսափելի անցյալ ունեն են քիմիական զենքի օգտագործման կամ նման զենքի արտադրության նյութերի մատակարարման եւ վաճառքի վերաբերյալ իրենց դաշնակիցներին:
Այս երկրներն այժմ ցանկանում են ամրապնդել ու զարգացնել Քիմիական զենքի արգելման կազմակերպության լիազորությունները, ինչը ցույց է տալիս արևմտյան երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների և Բրիտանիայի կողմից իրենց նպատակներին հասնելու համար երկակի քաղաքականության կիրառման մասին :