Ադրբեջանը կրկին նախազգուշացրել է Փարիզին
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը նախազգուշացրել է պաշտոնական Փարիզին՝ Ֆրանսիայի Ալֆուրվիլ և Վալանս քաղաքների քաղքապետերի առանց Ադրբեջանի թույլտվության Լեռնային Ղարաբաղ կատարած այցի կապակցությանբ :
Ադրբեջանի ԱԳ նախարարության մամլո քարտուղար Լեյլա Աբդոլլահ Ավան հայտարարել է.«Իլահմ Ալիևի կառավարությունը դատապարտում է առանց այս երկրկի թուլտվության Ֆրանսիայի Ալֆուրվիլ և Վալանս քաղաքների քաղքապետերի՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցը»:
Սա առաջին անգամը չէ, որ Իլհամ Ալիևի կառավարությունը նախազգուշացնում է արտասահմանցիների, հատկապես Ֆրանսիայի քաղաքացիների Լեռնային Ղարաբաղ կատարած այցի կապակցությամբ:
Անցնող 15 տարիների ընթացքում- Բաքվի պաշտոնյաները տարբեր կերպերով նմանօրինակ պահանջներ են ներկայացրել եվրոպական պետությունների հատկապես Ֆրանսիայի կառավարությանը:
Այդուհադերձ, կարծես թե Իլհամ Ալիևի կառավարության նախազգուշացումները ոչ միայն լուրջ չեն ընդունվում Ֆրանսիայի կառավարության պաշտոնյաների կողմից, այլև սրում են Ադրբեջանի կողմից օրենքերը խախտելու նկատմամբ ֆրանսացիների բացասական վերաբերմունքը:
Հատկանշական է, որ ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի խմբում հերթական նախագահը ներկայումս Ֆրանսիան է:
1997թ. ի վեր, ՌԴ-ն, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն հաջորդաբար ստանձնել են ՄԻՆՍԿ-ի միջնորդ խմբի համանախագահությունը, որի առաքելությունն է կարգավորել 1992թ ԼՂ հարցով ծագած հայ-ադրբեջանական հակամարտությունը:
Ֆրանսիայից բացի, ԱՄՆ-ի քաղաքացիների Լեռնային Ղարաբաղ կատարած այցը նույնպես խորհելու առիթ է տալիս: Փորձագետները համոզված են, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն Ադրբեջանի դեմ հայերի դիրքերը պաշտպանելու համար լուսանցքային բազում ջանքեր են գործադրում և այս երկու երկրների պաշտոնյաների Ղարաբաղ կատարվող իրարահաջորդ այցելությունները նույնպես այս քաղաքականության մի մասն են:
Մինչ օրս Իլհամ Ալիևի կառավարությունը բացահայտել է արտասահմանյան 177 ընկերությունների և 710 անձանց, որոնք այցելում են Լեռնային Ղարաբաղ և զբաղված են տնտեսական գործունեությամբ ու առևտրով:
Այդ ընկերությունների ու իրավական անձանց մեծամասնությունը արևմտյան պետություների, հատկապես՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու Իսրայելի ռասիստական ռեժիմի քաղաքացիներ են: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի ու Ֆրնասիայի այս տեղաշարժերը բխում են այս երկու երկրում առկա անարդարությունից:
Գուցե հենց դա է պատճառը, որ վերջերս Ադրբեջանի «Լեռնային Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» գլխավոր քարտուղար Աքեֆ Նաբին, Ղարաբաղի հակամարտության լուծման համար նոր ելք է առաջարկել: Նա ասել է. «Արևմտյան պետությունների, հատկապես ԱՄՆ-ի ներկայիս քաղաքականությունները աշխարհի ու Հարավային Կովկասի անվտանգությանն ու կայունությանն ուղղված լուրջ սպառնալիք են»:
Այնուամենայնիվ պետք է ասել, որ Ադրբեջանի ու Ֆրանսիայի միջեվ համագործակցությունները զարցանում են: Անցնող 15 տարիների ընթացքում Իլհամ Ալիևը միջին հաշվով տարին մեկ անգամ պաշտոնական այցով Փարիզ է այցելել:
Ֆրանսիան հանդիսանում է նաև Ադրբեջանի տնտեսական ու առևտրային գործընկերներից մեկը: Եվ չնայած երկկողմ հարաբերությունների վերիվայրումներին, Բաքվի ու Փարիզի միջև փոխանակման ծավալները չեն կրճատվել: