Իսլամաֆոբաին արևմուտքում 50
Այս հաղորդմանն անդրադարձել ենք Դանիայում բուրքա և նիգաբ կամ դիմակ օգտագործելու վերաբերյալ օրենքին:
Դանիայում նիգաբ ու բուրքա ծածկոցների օգտագործումն արգելվելուց հետո հարյուրավոր մարդիկ ցույցի դուրս եկան ու բողոքեցին այդ օրենքի դեմ: Բողոքարարները Կոպենհագենում նիգաբով ծածկեցին իրենց դեմքը: Նիգաբը մի ծածկոց է, որ աչքերից բացի ծածկում է ամբողջ երեսը: Նրանք քաղաքի կենտրոնում գնտվող Նորբրո թաղամասից շարժվեցին դեպի մայրաքաղաքի արվարձանում գնտվող Բելահուջի ոստիկանական կայանը և այնտեղ ստեղծեցին մարդկային շղթա: Այս անձանց բողոքի ակցիան տևել է շուրջ 3 ժամ: Այս քայլարշաաավին մասնակցել էին Դանիայի մուսուլմաններն ու ոչ մուսուլմանները և հնչեցնում էին կարագախոսները՝ «Ռասիսիտների տեղը մեր ճանապարհներում չէ» և «Իմ կյանքը, իմ ընտրությունը» թեմայով:
-
Բողոքի ցույց Դանիայում բուրքայի արգելման դեմ
21-ամյա ուսանող Զաբինեն, ով չցանկցավ աբողջությամբ իր անունն ասել, այս ցուցի ընթացքում նիգաբով ծածկել էր դեմքը: Ռոյտերս լրատվական գործակալությանը նա ասել է, որ դեմ է այս օրենքին: Զաբինեն ասել է.«Մենք ուզում ենք մի ուղերձ հղել իշխանությանը և ասել չենք ուզում ենթարկվել խտրականությանը և հնազանդվել այն օրենքին, որ թիրախ է դարձրել որոշակի կրոնական փոքրամասնության»: Մուսուլմանները սկանդինավյան այս փոքր երկրի 5.7 մլն. բանակչության շուրջ 5 տոկոսն են կազմում: Զաբինեն մեկն է 150-ից 200 մուսուլման կանանցից, որ այս երկրում Բուրքայով կամ նիգաբով ծածկում են իրնեց դեմքը: Դանիայում Բուրքայի ու նիգաբի արգելման մասին օրենքը վավերացվել է ընթացիք տարվա մայիս ամսի վերջերը: 2009թ. իվեր ժողովրդական պահպանողական կուսակցությունը պահանջում է Դանիայում կանանց շրջանակներում արգելել դեմքի ծածկելը: Բուրքայով կամ նիգաբով դեմքն ու մարմինը ծածկողները 1000 քրոն՝ շուրջ 134 եվրո տուգանվելու են և կրկնվելու դեպքում այս գումարը աստիճանաբար կավելանա ու նույնիսկ կարող է բարձրանալ մինչև 10 հազար քրոնի:
Քանի որ հնարավոր է դատական մարմինները արգելքներ առաջացնեն կրոնական խտրականության մասին օրենքի գործադրման համար, Դեմքի ծածկելն արգելող օրենքի մեջ քողարկման հետ կապված այլ պարագաներ ևս ներառվել են: Այդ թվում են շարֆով դեմքի ծածկելը, սաղավարտներ կամ արհեստական մորուքով օգտագործելը: Անկասկած այս օրենքի նպատակը մուսուլման կանանց ճնշումն է. իհարկե մուսուլման այն կանանց ովքեր որպես քող օգտագործում են նիգաբ և բորւքա: Միւս պարագները բուրքայի ու նիգաբի արգելման օրենքը օրինականացնելու համար է արվում: Դանիայի աջակողմյան ծայրահեղական կուսակցության խսնակ Մարտին Հենրիքսենն ասել է, որ այս կուսակցությունը քվերակելով բուրքայի ու նիգաբի արգելման մասին օրենքի օգտնին մտադիր է ընդդիմանալ «Քաղաքական իսլամի» ու «Ֆունդամենտալիստ խմբերի» հետ: Այս դիրքորոշումը ցույց է տալիս, որ բուրքայի ու նիգաբի արգելման օրենքը լիովին քաղաքական է ու այս օրենքը պետք է Դանիայում իսլամատյացության դրսևորումներից մեկը համարել: Մինչ այժմ բուրքա ու նիգաբ կրողների կողմից անօրինաության, հանցագործության կամ ահաբեկչական քայլ կատարելու վերաբերյալ ոչ մի զեկույց չի լսվել, որպեսզի այդ պատրվակով ցանկանան մեկնաբանել բուրքայի արգելումը: Ավստրիայում, Ֆրանսիայում ու Բելգիայում նույնպես արգելւած է բուրքայի ու նիգաբի օգտագործումը: Բոլորն էլ ասում են, որ այս օրենքը ուղղված չէ հատուկ կրոնի: Սակայն այդ երկրներում հրեաների համար գլխաշոր, չալմա ու գլխարկ օգտագործելը արգելված չէ: Այս հակասությունը նույպես եվրոպական որոշ երկրներում բուրքայի արգելման հակաիսլամական դրդապատճառներից է համարվում: Դանիայում այդ օրենքի գործադրումից հետո առաջին անգամ տուգանվեց ծագումով թուրք աղջիկ Սառան: Սառան շուրջ 10 տարի է ինչ կրոնական պատճառներով նիգաբով ծածկում է իր դեմքը: Այս երիտասարդ թուրք աղջիկը «Կանայք երկխոսության մեջ» կազմակերպության անդամ է: Մի կազմակերպություն, որ պայքարում է Դանիայում բուրքան ու նիգաբն արգելող օրենքի դեմ:

Սառան ասում է.«Կամ ես կարող եմ ինքս լինել ու կատարել այն, իչին հավատում եմ, կամ էլ պետք է խոնարհվեմ այն բանի դիմաց, որին ես սխալ եմ համարում»: Անդրադառնալով Նելսոն Մանդելլայի պայքարին Սառան ասում է, որ այս օրենքի դմիաց քաղաքցիական անհնազանդության դիմելուց բացի ուրիշ ելք չկա»: Դոյչե Վելլե գործակալության թղթակցին նա ասել է.«Ապարտեիդի դեմ պայքարելու բերումով Մանդելլան 27 տարի բանտարկված մնաց:Բայց երբ ազատ արձակվեց դարձավ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահը:
Բուրքայի ու նիգաբի արգելման կողմնակիցները այս ծածկոցը «Կանանց նկատմամբ բռնության» խորհրդանիշ են համարում: Սակայն քննադատներն ասում են, որ անհատական իրավունքները խախտելուց բացի, այս կարգի օրենքների գործադրումը «Անտեղի ու անհամապատասխան» որոշում է: Դանիայի պառլամենտի կողմից, երբ վավերացվեց այս օրենքը Amnesty International կազմակերպությունը այն բնութագրեց որպես «Խտրականությամբ կանաց իրավունքների խախտում»: Բուրքայի ու նիգաբի օգտագործման արգելման կողմնակիցների պատճառաբանությունները չգոհացրեց արևմուտքի լիբերալ-դեմոկրատական կառույցներին: Եվրոպայում Amnesty International կազմակերպության ղեկավար Ֆութիս Ֆիլիպոն ասում է.«Եթե այս օրենքի նպատակը կանանց իրավունքների պաշտպանումն է, անշուշտ այն ձախողվել է»: Ֆիլիպոն բացատրում է.«Փոխարենը, այս օրենքը հանցագործործություն է համարում կանանց հագուստի ընտրության իրավունքը, որը ինչ-որ կերպ Դանիայում խոսքի ազատության իրավունքին ուղղված ծաղրանք է»: Եվրոպայում այն օրենքները, որ գործադրվում են կանանց իրավունքնեի պաշտպանության անվան տակ մի ընդհանուր նպատակի են ծառայում այն է՝ եվրոպական հասարակություններում մուսուլման կանանց առավել սահմանափակումը: Այն դեպքում, երբ կանանց իրավունքների պաշտպան արշավախմբերը ողջ աշխարհում գործունեություն են ծավալում՝ ոչ իսլամական երկրներում հիջաբ կրող կանանց դեմ բռնության ալիքը օրըստօրե ավելանում է: Իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս բռնությունները համոզումների տարբերության արդյունքում առաջացած լինելուց առավել բխում են իսլամի արդարատնեչական ու խաղաղատենչական ուսուցումների նկատմամաբ հակառակությունից: Ամերիկյան Հաֆինգտոն փոստ օրաթերթը իր զեկույցներից մեկում գրում է, որ իսալամատյացները կանանց իրավունքների պաշտպանության հավակնությունը պատրվակ են ծառայեցնում: Նրանք իրնեց հակաիսլամական գաղափարները տարածելու համար ասում են, թե իսլամը խտրականություն է դնում կանանց ու տղամարդկանց միջև ու այն դեպքում երբ իրենք իրենց կանանց իրավունքների պաշտպանության հավակնորդ են համարում՝ չեն լսում իրենց կրոնի ուսմունքերի գործադրման մեջ հավատարիմ կանանց ձայնն ու անտեսում են այդ կանանց անվտանգությունը:

«Մուսուլման աղջիկներ» ինտերնետային պարբերականի հիմնադիր ու լրագրող Ամանի Ալ-Խաթաթիեն, Հաֆինգտոն Փոստին տված հարցազրույցում նշել է.«Իսլամաֆոբիան վերածվել է գենդերային պայքարի: Իսլամաֆոբիայի արդյունաբերությունը մուսուլման կանանց օգտագործում է որպես իսլամի նկատմամաբ ատելության շարունակման հնարք: Որպես օրինակ նրանք ասում են, որ մուսուլման տղամարդիկ հիջաբ օգտագործելու հարցում ճնշվում են իրենց կանաց ու այդպես էլ ատելություն են տարածում իսլամական երկրների դեմ: Հետևաբար իսլամական հասարակության խոցելի բաժինը, այսինքն այն կանայք ովքեր հիջաբ են օգտագործում, առավել քան մյուսները ագրեսիայի են ենթարկվում: Իսլամատյացները մուսուլման կանանց դարձրել են իրենց համար ատելի երևույթների խորհրդանիշ»: «Քաղաքականություն և սոցիալական փոխըմբռնում» հաստատության կողմից իրականացված ուսումնասիրությունների համաձայն մուսուլման կանայք տղամարդկանցից առավել վախի ու անապահովության ապրումներ են ունենում և ցավ են ապրում: Բացի այդ մուսուլման տղամարդկանցից ավլեի կանայք են ինքնապաշտպանության պարապմունքների հաճախում: MAMA կազմակերպությունը Եվրոպայում քննարկում է մուսուլման կանանց դեմ իրականավող հարձակումները: Այս կազմակրպության հրապարակած տվյալների համաձայն մուսուլման կանանց նկատմամբ զգալիորեն աճել են կիրառվող բռնությունները: Կազմակերպության տեղեկացմամբ, տարեկան հաշվով շուրջ 750 հարձակում է կատարվում մուսուլման կանանց դեմ: Մուսուլման կանանց դեմ ֆիզիկական հարձակում իրականացնող յուրաքանչյուր 10 հոգուց 6-ը կին է և տուժողների 80 տոկոսը հիջաբ կրելու բերումով են հարձակման ենթարկվել: Լոնդոնի Միսսեբրոնի Թիսայդ համալսարանում «Ֆաշիզմի, հակաֆաշիզմի եւ հետֆաշիզմի ուսումնասիրության կենտրոնի» հիմնադիրներից Մաթիու Ֆելդմանը, ով վերլուծում է MAMA կազմակերպության զեկույցները՝ Ռոյտերսին տված հարցազրույցում ասում է.«Ընդհանուր առմամբ մուսուլմանների դեմ բռնություններ են կիրառվում, սակայն այդ բռնությունների զոհերի միջև կանանց թիվը ավելին է, քանի որ նրանց իսլամական հագուստը արագ նկատվում է»: