Առաջադիմության իսլամական-իրանական բազային մոդելի գործոնները հեղափոխության մեծարգո առաջնորդի տեսանկյունից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i99446-Առաջադիմության_իսլամական_իրանական_բազային_մոդելի_գործոնները_հեղափոխության_մեծարգո_առաջնորդի_տեսանկյունից
«Առաջադիմության իսլամական-իրանական բազային մոդել»-ի մշակումից հետո, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին երկրի բոլոր գիտական կենտրոններին, մարմիններին, մտավորականներին ու էլիտային կոչ է արել ամենայն ուշադրությամբ քննարկել մշակված փաստաթղթի կետերը և խորհրդատվական տեսակետներ հայտնել այդ փաստաթղթի բարեփոխման ու կատարելագործման համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2018 07:54 Asia/Tehran
  • Առաջադիմության իսլամական-իրանական բազային մոդելի գործոնները հեղափոխության մեծարգո առաջնորդի տեսանկյունից

«Առաջադիմության իսլամական-իրանական բազային մոդել»-ի մշակումից հետո, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին երկրի բոլոր գիտական կենտրոններին, մարմիններին, մտավորականներին ու էլիտային կոչ է արել ամենայն ուշադրությամբ քննարկել մշակված փաստաթղթի կետերը և խորհրդատվական տեսակետներ հայտնել այդ փաստաթղթի բարեփոխման ու կատարելագործման համար:

Այաթոլլահ Խամենեին «Առաջադիմության իսլամական-իրանական մոդել»-ի կենտրոնին հանձնարարել է խորհրդակցել ծանուցագրում նշված կառույցների  հետ, ուշադրությամբ քննարկել վերջիններիս կողմից ներկայացվելիք առաջադրանքներն ու տեսակետները և  առավելագույնը մինչև երկու տարի պատրաստել «Առաջադիմության իսլամական-իրանական բազային մոդել»-ի կատարելագործման օրինակը: Այս մոդելի իրագործումը կդառնա հիմք՝ երկրի զարգացման համար: Փաստաթղթում ուրվագծվել են առաջիկա հինգ տասնամյակներում Իրանի զարգացման ու  ցանկալի հորիզոնների կարևոր հիմքերն ու նպատակները:

Անշուշտ ԻԻՀ համակարգի ապագան հիմնված է զարգացման վրա: Հետևաբար հույժ կարևոր են ստրատեգիական այդ նպատակի իրագործման ուղղությամբ հիմնական ու երկարաժամկետ քայլերն ու որոշումները:

Մի շարք մտավորականներ այս մոդելը պարադիգմա են համարում, ոմանք էլ պլան, իսկ մի քանիսն էլ այն ծրագիր են համարում: Կան նաև մտավորականներ, որ այդ մոդելի մասին տեղեկություններ են որոնում արևմտյան հրապարակումներում: Սակայն ինչպես իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն է ասել է.«Արևմտյան զարգացման ձևաչափը բավարար չէ մեզ համար, որովհետև արևմտյան հասարակության ու փիլիսոփայությունների հայացքը մարդուն արմատապես տարբերում են իսլամի մոտեցումից»:

Իրանը զարգացման համար ունի հաղորդակցման հզոր կապեր, տաղանդներ ու հնարավորություններ: Անցած 40 տարիների փորձը ցույց է տվել, որ այդ հնարավորություններից օգտվելով, կարելի է զարգացման մոդելն ու ծրագիրը մշակել ու իրագործել տարածաշրջանային ու միջազգային պայմաններին ու կարիքներին համապատասխան: 

Այդ մոդելում խիստ կարևորվում է Իրանի ժողովրդի հզորության գործոնների, այդ թվում կրոնական ու բարոյական արժեքների, ազգային ու մշակութային միասնության և ժողովրդավարության հիմքերի պահպանումը: Այդ արժեքները հիմք են հանդիսանում Առաջադիմության իսլամական-իրանական բազային մոդելի համար և վերջին 40 տարիներին, իրավազրկված ժողովուրդների իրավունքների և հեղափոխական իդեալների պաշտպանությամբ նպաստել են խաղաղության պահպանմանը:

Այս ձևաչափով Իրանը հայտնվելու է գիտության, տեխնոլոգիայի ու միտք արտադրող և գիտահեն տնտեսություն ունեցող հինգ առաջատար պետությունների շարքում:

Իրավաբանության դասախոս Նասեր Ղորբանի Նիան համոզված է, որ չնայած բացառվում է զարգացման մոդելի հարցում համակարծությունը մտավորականների միջև, սակայն նրանք, ովքեր փորձում են երկրի զարգացման համար մոդել ներկայացնել, պետք է համաձայնության գան միմյանց հետո:

Հետևաբար այդ ճանապարհին առաջին քայլն այն է, որ հասարակության էլիտայի ներկայացուցիչները ընդհանուր եզրակացության հասնեն: Եվ հենց այդ ուղղությամբ կարելի է գնահատել իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի կոչը: