ԱՄՆ-ի ու Արևմուտքի երկակի մոտեցումներն Իրանի պաշտպանության նախարարի տեսանկյունից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i99486-ԱՄՆ_ի_ու_Արևմուտքի_երկակի_մոտեցումներն_Իրանի_պաշտպանության_նախարարի_տեսանկյունից
Հոկտեմբերի 12-15-ը Թեհրանում կայացել է Ասիա-խաղաղօվկիանոսյան ռազմաբժշկական չորրորդ Կոնգրեսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2018 08:56 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի ու Արևմուտքի երկակի մոտեցումներն Իրանի պաշտպանության նախարարի տեսանկյունից

Հոկտեմբերի 12-15-ը Թեհրանում կայացել է Ասիա-խաղաղօվկիանոսյան ռազմաբժշկական չորրորդ Կոնգրեսը:

Երկուշաբթի օրը, կոնգրեսի փակման հանդիսության ժամանակ, Իրանի պաշտպանության նախարարն ասել է.«Իրանի ժողովուրդը քիմիական ու արգելված զենքերի ամենամեծ զոհերից մեկն է»:

Բրիգադային գեներալ Ամիր Հաթամին ասել է.«Սրբազան պաշտպանության տարիներին, Սադդամի ռեժիմն ավելի քան 570 անգամ քիմիական  ռմբակոծման է ենթարկել Իրանի որոշ շրջանները, սակայն միջազգային կազմակերպություններն անգամ նիստ չեն գումարել նման քայլերը դատապարտելու համար»:

Իրանի դեմ Սադդամի ռեժիմի պատերազմն սկսվեց ԱՄՆ-ի հովանավորությամբ ու կանաչ ազդանշանով:

Բաասական ռեժիմի ամենամեծ ոճրագործություններից էր 1987 թ. հունիսին Իրանի արևմուտքում գտնվող Սարդաշթ քաղաքի քիմիական ռմբակոծումը:

Իրաքը 1988թ. մարտին ևս քիմիական ռմբակոծման ենթարկեց Իրաքի Քուրդստանի Հալաբչե քաղաքը: Փաստերը վկայում են, որ այդ զենքերի արտադրման նախնական նյութերը Սադդամի ռեժիմին էին տրամադրվել ԱՄՆ-ի ու մի շարք եվրոպական երկրների կողմից:

Ֆրանսիական «Լիբերասիոն» օրաթերթը «Երբ Իրաքն ԱՄՆ-ի աչքի առաջ քիմիական ռմբակոծության ենթարկեց Իրանը» խորագրով հոդվածում գրել է.«Ոչ-ոք չի մոռանա Իրաքի նախկին իշխանավորների կողմից Իրանի դեմ քիմիական հարձակումը»:

Լիբերասիոնը գրել է.«Իրանն աշխարհի համար բագահայտելու է ԱՄՆ-ի ու Եվրոպայի երկակի քաղաքականությունն այն ժամանակ, երբ իրանցիները քիմիական ռմբակոծության զոհ էին դառնում»:

Իրանի պաշտպանության նախարարը ևս անդրադարձել է այդ կետին:

Վերջերս բացահայտված ԿՀՎ-ի 1984թ. մարտի 23-ին պատկանող փաստաթուղթը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ի ժամանակի կառավարությունը ենթադրում էր, որ այդ հարձակումներով կկարողանան Իրանին պարտադրել հանձնվել :

Այսօր ԱՄՆ-ի հետքը նկատելի է Ասիայի արևմուտքում տեղի ունեցող պատերազմներում: Աֆղանստանի, Իրաքի, Սիրիայի, Եմենի պատերազմների դառն իրողությունները, Ալ-Ղաիդայի ու ԻԼԻՊ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների ձևավորվելը, Սաուդյան Արաբիային ու Սիոնիստական ռեժիմին ոչ-սովորական զենքերի վաճառքը վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ը ցանկացած քայլի դիմում է՝ իր նպատակների իրագործման համար:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 6-րդ նիստում, ՄԱԿ-ի Իրանի մշտական ներկայացուցիչ Ղոլամալի Խոշռուն ասել է.«Երկրներին սպառնալն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունն է դարձել և արդյունքում թուլացել են ՄԱԿ-ն ու այս կազմակերպության հռչակագիրը:

Իրանում իր շահերը կորցրած տեսնելով, ԱՄՆ-ը պատրվակներ է որոնում Իրանի դեմ դավեր նյութելու և այս երկրին  շրջափակման ենթարկելու համար:

Իրանի պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը տնտեսական ահաբեկչությամբ անգամ խափանում է երկրների հասանելիությունը դեղորայքին ու մարդկային նախնական կարիքներին: