Եվրոհանձնաժողովը ԱՄՆ-ին սպառնացել է առևտրական պատասխան քայլերով
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i99516-Եվրոհանձնաժողովը_ԱՄՆ_ին_սպառնացել_է_առևտրական_պատասխան_քայլերով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տնտեսական հովանավորչության քաղաքականության շրջանակներում բարձրացնելով ԱՄՆ ներկրվող հումքի ու արտադրանքների մաքսատուրքերը գործնականում առևտրական պատերազմի մեջ է մտել աշխարհի խոշոր տնտեսություններից շատերի հետ: Այժմ ԵՄ-ն առևտրական պատասխան քայլերով սպառնում է ԱՄՆ-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2018 08:13 Asia/Tehran
  • Եվրոհանձնաժողովը ԱՄՆ-ին սպառնացել է առևտրական պատասխան քայլերով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տնտեսական հովանավորչության քաղաքականության շրջանակներում բարձրացնելով ԱՄՆ ներկրվող հումքի ու արտադրանքների մաքսատուրքերը գործնականում առևտրական պատերազմի մեջ է մտել աշխարհի խոշոր տնտեսություններից շատերի հետ: Այժմ ԵՄ-ն առևտրական պատասխան քայլերով սպառնում է ԱՄՆ-ին:

Այս կապակցությամբ ԵՄ-ի առևտրական հարցերով կոմիսար  Սեսիլիա Մալմստրոմն ընդգծել է. «ԵՄ-ն էլ պատասխան քայլերով հակադարձելու է»: Մալմստրոմը զգուշացրել է եվրոպական արտադրության ավտոմեքենաների դեմ ԱՄՆ-ի նոր  մաքսատուրքերի կապակցությամբ: Նա նշել է. «Այս քայլը կարող է բարդացնել առևտրական հակամարտությունների կարգավորման նպատակով բանակցությունները: ԵՄ-ն պատասխան քայլերով պիտի հակադարձի ԱՄՆ-ի նման քայլրերին»:

Թրամփը վերջին օրերին Եվրոպային մեղադրեց ԱՄՆ-ի հանդեպ թշնամական քայլեր որդեգրելու մեջ և ասաց, որ ԵՄ-ն կոչված է չարաշահելու ԱՄՆ-ն: ԵՄ-ի առևտրական հարցերով կոմիսարի համոզմամբ, նման հրահրիչ հայտարարությունները չեն խթանում Ատլանտյան օվկիանոսի երկու ափերի հարաբերությունների կարգավորմանը: Հատկապես որ Թրամփի առևտրական քաղաքականությունների ու քայլերի պատճառով ԵՄ անդամ երկրները մեծ վնաս են կրել և Թրամփը դեռ շարունակում է եվրոպացիներին սպառնալ ԱՄՆ ներկրվող ավտոների մաքսատուրքերի բարձրացմամբ: Այս պատճառով Մալմստրոմը Թրամփին անկանխատեսելի անձնավորություն է բնութագրել և ցավալի է համարել եվրոպական ավտոմեքենաների համար բարձր մաքսատուրքերի սահմանումը:

Մալմստրոմի ընդգծմամբ «Եթե  ԱՄՆ-ն եվրոպական ավտոմեքենաներից 25 տոկոս մաքսատուրք գանձի, մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել ու դիտորդի դերում մնալ: Մենք պիտի հակադարձենք»: ԵՄ-ի գործադիր կարևոր կառույցը համարվող Եվրոհանձնաժողովի համոզմամբ, ԱՄՆ-ի և աշխարհի խոշոր տնտեսությունների միջև առևտրական վերջին պատերազմը նվազեցնելու է աշխարհում տնտեսական աճը և անվստահություն է առաջացնելու: Հատկապես որ այս առևտրական պատերազմից ամենաշատը տուժում են սպառողները և ի վերջո բարձրանալու են տարբեր ապրանքատեսակների գները: Այդ պատճառով, Եվրոհանձնաժողովն այն համոզման է, որ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև առևտրական պայմանավորվածությունը կարող է Ատլանտյան օվկիանոսի երկու ափերին հարյուր հազարավոր աշխատատեղեր երաշխավորել: Այդուհանդերձ և նկատի առնելով ԵՄ-ի դեմ Թրամփի բացասական դիրքորոշումները, եվրոպական այս կառույցի հանդեպ նրա արտակարգ անվստահությունն ու նաև Թրամփի հաճախակի խոստումնադրժությունները նկատի առնելով, նրա հանդեպ որևէ վստահություն գոյություն չունի և կարելի է կանխատեսել, որ առևտրական ոլորտում ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև հայտարարված պայմանական հրադադարից հետո, կրկին բռնկվում է Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև այդ պատերազմը կրակը:

ԵԽ նախագահ Դոնալդ  Թուսկն ասել է. «Նկատի առնելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կործանարար քաղաքականությունները պիտի նախապատրաստվել ամենավատ սցենարների համար»:

Թրամփի գործունեությունը վկայում է, որ նույնիսկ հակառակորդին զիջումներ պարտադրելուց հետո, նա չի գոհանում, այլ նոր զիջումներ է պահանջում։ Թրամփը դա  կատարում է տարբեր միջոցներով, այդ թվում՝ մաքսատուրքերի բարձրացմամբ ճնշում գործադրելու միջոցով: Իրականության մեջ առևտրական ու տնտեսական պատերազմը Թրամփի վարչակազմի բաղադրիչ տարրերից են: