ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր պաշտոնից հրաժարական է տալիս: Նախատեսվում է դեկտեմբերին երկրում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականի մասին հայտնել էր «Ֆրանս 24» հեռուստաընկերության հետ հարցազրույցում: Փաշինյանը նշել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուտափույթ անցկացման համար պատրաստվում է հրաժարական տալ մինչև հոկտեմբերի 16-ը, այդ դեպքում ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին կամ 10-ին:
Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ նպատակ ունի առաջիկա դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:
Թվում է, որ Փաշինյանը ձեռնարկել է իր բոլոր ջանքերը, որպեսզի կառավարության ընդդիմադիրներին դուրս անի Հայաստանի Ազգային Ժողովից: Փաստորեն, Փաշինյանը փորձում է ձևավորել այնպիսի մի խորհրդարան որը լիովին ենթարկվի ի հրամաններին:
Փաշինյանն ասել է. «Ազգային ժողովի ներկա կազմը Հայաստանի քաղաքական իրականության արտացոլումը չէ»: Միևնույն ժամանակ, հավանական է, որ ապագա խորհրդարանը ևս չարտացոլի Հայաստանի քաղաքական իրողությունները, եթե խոսքը վերաբերում է Փաշինյանի հրամաններին ենթակա խորհրդարանին:
Հայաստանում արտահերթ ընտրություններ տեղի կունենան այն դեպքում, եթե Ազգային ժողովի պատգամավորները չընտրեն նոր վարչապետ: Այդ պատճառով Փաշինյանն ավելի վաղ ընդդիմադիրներին համոզել է վարչապետի պաշտոնի համար չառաջադրել որևէ թեկնածուի:
Փուշինյան մեծ ջանքեր է գործադրել, վախեցնելով Հանրապետական կուսակցությանը, որն Ազգային ժողովում ունի մեծամասնություն, իր նպատակները առաջ տանելու համար: Կասկած չկա, որ հրապարակային բողոքի ակցիաները և հանրային գործադուլները Նիկոլ Փաշինյանի ամենակարևոր լծակներն են յուրաքանչյուր պետության ծնկի բերելու համար:
Ավելի վաղ, այդ քայլով Փաշինյանը կարողացավ նախկին Վարչապետ Սերժ Սարգսյանին և նրա վարչակազմին, առանց որևէ դիմադրության ասպարեզից հեռացնել և ընտրվել Հայաստանի վարչապետ:
Այժմ պայմանները մի փոքր փոփոխվել են, Փաշինյանը հզոր մրցակից ունի, ինչպես նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Վերջերս նա հայտարարեց, որ վերադառնում է Հայաստանի քաղաքական դաշտ: Այս կապակցությամբ, քաղաքական փորձագետ Երվանդ Բոզոյանն ասել է.«Քոչարյանի հաջողությունը կախված է նրանից, թե որքանով է շարունակվելու Փաշինյանի ժողովրդականությունը»:
Եթե ներկա վարչապետի քաղաքականությունը կարողանա բավարարել հասարակության սոցիալական և տնտեսական սպասելիքներն ապա խորհրդարանական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի ընտրության հնարավորությունը կնվազի:
Այս իրավիճակում, Հայաստանի վարչապետի հրաժարականը տարբեր արձագանքների է արժանացել հասարակության շրջանում:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հրաժարական ներկայացնելով չի փորձում հրաժարվել ստանձնած պատասխանատվությունից, այլ նպատակ ունի առաջիկա դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:
Որոշ հայ փորձագետներ կարծում են, որ ՀՀ վարչապետի հրաժարականը ընտրություններից երկու ամիս առաջ ռիսկային է և կարող է երկրում նոր ճգնաժամ առաջացնել: