Ասիական եւ եվրոպական երկրների ղեկավարները աջակցում են ՀԳՀԾ-ին
Չնայած Միացյալ Նահանգները 5+1 խմբի անդամ երկրների շրջանակում, 2015 թ. հուլիսին ստորագրել է Իրանի հետ միջուկային գործարքի համաձայնությունը: Սակայն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել ՀԳՀԾ-ի դեմ դիրքորոշմամբ և այն համարել է ամենավատ գործարքը:
Չնայած ԱՄՆ-ի նախագահի պնդումներին,եվրոպական եռյակի երկրներ՝ Գերմանիան, Ֆրանսիան և Բրիտանիան չենթարկվեցին Թրամփի այդ որոշմանը, իսկ Չինաստանը և Ռուսաստանը ևս ընդգծում են ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը:
Միևնույն ժամանակ, Թրամփի այդ քայլն արժանացել է ներքին ու միջազգային խիստ քննադատության:
Ասիական երկրների ու ԵՄ-ի ղեկավարները, Փարիզում գումարված նիստում պաշտպանելով ՀԳՀԾ-ն, ընդգծեցին միջազգային այս համաձայնությանը հավատարիմ մնալու անհրաժեշտությունը: Ասիական երկրների ու ԵՄ-ի ղեկավարներն ուրբաթ օրը Փարիզում գումարված նիստում ընդգծելով ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը, հայտարարեցին, որ այն արդյունավետ ու ազդեցիկ համաձայնություն է, որը կարող է իրագործել իր առջև դրված նպատակները:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին, Ասիայի ու Եվրոպայի երկամյա 12-րդ նստաշրջանին (ASEM) առընթեր ասել է, որ նիստում ՀԳՀԾ-ի պահպանման կապակցությամբ ասիական երկրների տեսակետը համընկնում է Եվրոպայի տեսակետին:
ԵՄ-ն հայտարարել է, որ Իրանի հետ իր ընկերությունների առևտրական գործարքները հովանավորելու նպատակով, փաթեթներ, ինչպես նաև Իրանի հետ Եվրոպայի ֆինանսական շրջանառությունը երաշխավորելու նպատակով SPV կոչվող ֆինանսական մեխանիզմ է գործադրելու:
ASEM խմբի դիրքորոշումը ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտության մասին ևս մեկ հարված է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հակաիրանական քաղաքականությանը:
Այնուամենայնիվ, ASEM խմբի եվրոպական անդամները կարծում են, որ ՀԳՀԾ-ի չեղարկումը հարցականի տակ կդնի ԵՄ դիվանագիտության լեգիտիմությունը: Այս նկատառումները պատճառ են դարձել, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները փորձեն պահպանել ՀԳՀԾ-ը: Այսպիսով, Բրյուսելն ընդգծել է, որ շարունակելու է իր ջանքերը՝ ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ:
Այժմ Եվրամիությունը ժամանակը հարմար է համարում, որպեսզի հայտարարի ՀԳՀԾ-ի պահպանման եվրոպական եւ ասիական երկրների միասնական դիրքորոշման մասին:
Անկասկած, սա վատ լուր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության համար, որի դիրքորոշումներն արժանացել են միջազգային խիստ քննադատության: Այնպես որ ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ի հարցով, բացառությամբ Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Իսրայելի, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի որոշ դաշնակիցների շրջանում չի կարողացել գտել լուրջ կողմնակիցներ:
Փաստորեն, կարելի է ասել, որ ՀԳՀԾ-ի հարցով աշխարհում կա համընդհանուր կոնսենսուս:
Ասիայի ու Եվրոպայի խումբը (ASEM) բաղկացած է Եվրոհանձնաժողովից, ԵՄ-ի 28 անդամներից, Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանային համագործակցության միության «Ա Սե Ան»-ի 12 անդամներից, երեք տարածաշրջանային խմբերից ու մի շարք այլ երկրներից, այդ թվում՝ Մոնղոլիայից, Պակիստանից, Ավստրալիայից, Նոր Զելանդիայից, Հնդկաստանից, Բանգլադեշից, Ղազախստանից, Ռուսաստանից, Նորվեգիայից, Շվեյցարիայից ու Խորվատիայից: Խումբը հիմնադրվել է 1996 թվականին և իր առաջին նիստը գումարել է Թաիլանդում: Այս պահին հիշյալ խմբին անդամակցում են 53 գործընկեր երկրներ և 2 միջազգային կազմակերպություն:
ASEM խմբի դիրքորոշումն այն է, որ Թրամփի որոշումը ՀԳՀԾ-ից դուրս գալու և հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու մասին հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի շրջանակներում ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի ստանձնած պարտավորություններին և հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքին, պետությունների պարտավորությունները ստանձնելու անհրաժեշտությունը: