Ռուսաստանը դատապարտել է ՄՓՀՀՊ-ից դուրս գալու ԱՄՆ ծրագրերը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i99683-Ռուսաստանը_դատապարտել_է_ՄՓՀՀՊ_ից_դուրս_գալու_ԱՄՆ_ծրագրերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենահայտնի առանձնահատկություններից մեկը նրա բացասական վերաբերմունքն է տարածաշրջանային և միջազգային համաձայնագրերի և պայմանագրերի նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2018 14:41 Asia/Tehran
  • Ռուսաստանը դատապարտել է ՄՓՀՀՊ-ից դուրս գալու ԱՄՆ ծրագրերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենահայտնի առանձնահատկություններից մեկը նրա բացասական վերաբերմունքն է տարածաշրջանային և միջազգային համաձայնագրերի և պայմանագրերի նկատմամբ:

Թրամփը մինչ օրս բազմաթիվ միջազգային պայմանագրեր է լքել: Սակայն բերկայումս նրա այդ մոտեցումը մտել է նոր և շատ վտանգավոր փուլ:

Թրամփի կառավարությունը այժմ թիրախավորում է միջուկային զսպման և զինաթափման պայմանագրերը և ջանքեր է գործադրում այդ պայմանագրերից դուրս գալու համար:

Հոկտեմբերի 20-ին  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դուրս կգա «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին»  ՄՓՀՀՊ-ից՝ հընթացս Մոսկվային մեղադրելով պայմանագրի խախտման մեջ:

Թրամփն ասեում է,որ  ՄՓՀՀՊ-ի պայմանագրը ԱՄՆ-ին թույլ չի տալիս նոր զենքեր տեղադրել Արևելյան Ասիայի տարածաշրջանում՝  Չինաստանի հրթիռային սպառնալիքներին դիմակայելու համար:

Կիրակի օրը, ՌԴ ԱԳ նախարարությունը, հակադարձելով Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից դուրս գալու Վաշինգտոնի ծրագիրը, մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ այս որոշմամբ Միացյալ Նահանգները փորձում է իրականացնել «միաբեւեռ աշխարհ»-ի երազանքը: Հայտարարության մեջ ասված է, որ Մոսկվան այդ կապակցությամբ կձեռնարկի համապատախան քալեր:

Կիրակի օրը ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել է.-«ԱՄն-ի այս քայլը շատ վտանգավոր է»: 

Դիվանագետը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն շարունակի միջազգային համաձայնագրերից միակողմանի   դուրս գալ, ապա Ռուսաստանը պատասխան միջոցների կդիմի, այդ թվում՝ ռազմական բնույթի:

Որոշ ամերիկացի քաղաքական գործիչներ նույնպես ընդգծել են, որ Միջուկային զենքի կոնվենցիայից դուրս գալու Դոնալդ Թրամփի որոշումը սխալ քայլ  է և հետագայում վնաս կհասցնի Վաշինգտոնի և նրա եվրոպական դաշնակիցների հարաբերություններին:

Սենատոր Ռանդ Պոլի կարծիքով, այս քայլը վկայում է, որ Ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը չպետք է միջամտի ԱՄՆ արտաքին քաղաքականության հարցերին:

Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագիրը ստորագրվել է 1987 թվականին՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև: Առաջին անգամ կրճատվելու էր 500-ից մինչեւ 1000 եւ 1000-ից մինչեւ 5500 կմ հեռահարությամբ հրթիռային սպառազինության մի ամբողջ դաս, այդ թվում՝ Կրուզ հրթիռները:

ԱՄՆ-ի միջուկային պայմանագրից դուրս գալը կնշանակի ԱՄՆ-ի և նրա միջուկային մրցակիցների, Ռուսաստանի և Չինաստանի միջեւ միջուկային առճակատման նոր դարաշրջանի սկիզբ:

Միջուկային գիտնական Լիսբեթ Գրոնլունդի խոսքերով, Թրամփը գտնվում է շտապ եւ սխալ ուղու վրա, որը կնվազեցնի Ամերիկայի անվտանգությունը ինչպես հիմա, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում:

Այսպիսով, այդ երկրները այլևս սահմանափակ հնարավորություններ չեն ունենա միջին և փոքր հեռահարության միջուկային հրթիռների կարճատման համար: Մասնավորապես, Միացյալ Նահանգները, ամենայն հավանականությամբ, նոր հրթիռներ և միջուկային զենք կտեղակայի Արևելյան Եվրոպայի և Արևելյան Ասիայի ռազմավարական տարածաշրջաններում:

Նման քայլին կարող են արձագանքել Ռուսաստանը և Չինաստանը, ինչը կնշանակի միջուկային սպառազինությունների մրցավազքի նոր փուլի մեկնարկ՝ հիմնական ատոմային ուժերի ներգրավվածությամբ: