ԱՄՆ-ն նահանջել է Իրանի նավթային շրջափակման վերաբերյալ իր դիրքորոշումից
ԱՄՆ-ննահանջել է Իրանի նավթային շրջափակման վերաբերյալ իր դիրքորոշումից: Այդ երկրի գանձապետության նախարարը հայտարարել է, որ Վաշինգտոնը որոշ բացառություններ է նկատի առնում Իրանից նավթի գնման հարցում:
ԱՄՆ-ի գանձապետության նախարար Ստիվեն Մենուչին ասել է.«Իրանի նավթի գնորդները պետք է 2013-2015 թվականներից 20 տոկոսիգ ապակաս ծավալի հասցնեն Իրանից նավթի ներկրումը, որպեսզի կարողանան օգտվել ԱՄՆ-ի արտոնություններից»:
Վաշինգտոնն այն պայմաններում է որոշել բացառություններ նկատի առնել Իրանի նավթի գնորդների համար, երբ Թրամփը հայտարարել էր, որ զրոյի է հասցնելու Իրանի նավթի արտահանումը:
Այս բոլորն այն դեպքում, երբ ավելի վաղ, ամերիկացի պաշտոնատարները հայտարարել էին, որ մինչև նոյեմբերի 5-ը պետք է զրոյի հասցնեն Իրանից նավթի վաճառքի ծավալը: Նրանք հայտարարել էին, որ միայն չափազանց արտակարգ դեպքերում և սահմանափակ թվով երկրներ կարող են օգտվել ԱՄՆ-ի բացառությունից և շարունակել նավթի գնումն Իրանից:
Իհարկե, ակնկալվում է, որ ԱՄՆ կառավարության ճնշումների հետևանքով, Իրանի նավթի վաճառքը որոշ ժամանակով կկրճատվի: Այնուամենայնիվ, նավթի գների բարձրացումը, ի վերջոկստիպի ավելացնել նավթի վաճառքի ծավալները և Իրանին կվերադարձնի նավթային եկամուտը:
Նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Իրանի նավթի վաճառքի կրճատումը կամ կհանգեցնի ժողվրդական անկարգությունների հրահրմանը կամ էլ Իրանի իշխանությունները ստիպված կլինեն վերսկսել բանակցությունները Վաշինգտոնի հետ:
Չնայած երկու շաբաթ հետո կվերսկսեն ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված նավթային և բանկային պատժամիջոցները, սակայն համաշխարհային էներգետիկ շուկայի վերաբերյալ տեղյակ աղբյուրները հայտարարել են, որ Իրանը շարունակում է արտահանել օրական շուրջ 2 միլիոն բարել նավթ:
Այնուամենայնիվ, մի քանի օրվա ընթացքում, անկախ ԱՄՆ-ի որորշումից, Իրանի և Եվրամիության միջև կգործարկվի գումարների փոխանակման նոր մեխանիզմը:
Այս մեխանիզմի գործադրման արդյունքում գնորդներն ավելի ապահով պայմաններում կարող են շարունակել նավթային գործարքները Իրանի հետ:
Այնուամենայնիվ, պարզ դարձավ, Իրանի միջուկային ծրագիրը խախտելու նպատակով ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները քաղաքական և տնտեսական դաշտում ավելի քիչ են ազդել Իրանի վրա, քան Թրամփի կառավարությունն էր հայտարարում:
Իրականում ՀԳՀԾ-ի և Իրան նավթի վաճառքի հաջողությունը ոչ միայն երկկողմ խնդիր է Թեհրանի և Վաշինգտոնի միջև, կամ նույնիսկ բազմակողմ հարց՝ Միացյալ Նահանգների և ՀԳՀԾ-ի բանակցող կողմերի միջև, այլ միջուկային գործարքի ապագան ձևավորում է գլոբալ տնտեսությունը:
ԱՄՆ-ում տնտեսական ազգայնամոլները, որոնց ներկայացնում է Թրամփը, փորձում են իրենց կամքը պարտադրել աշխարհին և բոլորին պարտադրել հետևել ամերիկյան օրենքներին, ներառյալ՝ նախագահի հրամանագրերին, Կոնգրեսի որոշումներին և դոլարի ֆինանսական գերակայությանը:
Սակայն աշխարհը միավորվելով ՀԳՀԾ-ի շուրջ և ստեղծելով դոլարից անկախ մեխանիզմներ, նախագծում է մի համակարգ, որի իրականացման դեպքում ապահովվում են բոլորի և ոչ թե միայն ԱՄՆ շահերը:
Անկախ ԱՄՆ-ի ճնշումներից, Իրանի նավթը կշարունակի վաճառվել և սա աշխարհում նոր տնտեսական համակարգի ստեղծման առաջին քայլն է: