Մամուլի տեսություն 23-10-2018
Ռուսաստանի հետ միջուկային պայմանագրից հրաժարվելու համար ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլտոնի առաջարկը խիստ արձագանք է գտել աշխարհում:
Ջոմհուրի Էսլամի
Մահվան փոշի միջազգային հասարակայնության վրա
Ռուսաստանի հետ միջուկային պայմանագրից հրաժարվելու համար ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլտոնի առաջարկը խիստ արձագանք է գտել աշխարհում: Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռիաբկովը դա համարել է սպառազինական մրցավազքի նոր շրջանի մեկնարկը, որն աշխարհը կանգնեցնելու է ատոմային պատերազմի եզրին: ՆԱՏՕ-ի որոշ գլխավոր անդամներ այս առաջարկից անակնկալի գալով Վաշինգտոնից պարզաբանում են պահանջել:
Նման արձագանքը վկայում է այն մասին, որ Թրամփի Ամերիկան նման հարց առաջ քաշելուց առաջ որևէ խորհրդակցություն չի կատարել նույնիսկ ՆԱՏՕ-ում իր դաշնակիցների հետ և գերադասել է այս պարագայում էլ միահեծանություն անել: Մոսկվան Վաշինգտոնի այս քայլը Ռուսաստանին զիջումներ պարտադրելու նպատակով ճնշում գործադրելու փորձ է բնութագրել: Կարելի է ասել, որ գրեթե առանց բացառության որևէ երկիր չի ողջունել ու պաշտպանել ԱՄՆ-ի այդ քայլը և գնալով արձագանքները սկսում են բողոքի և հակադրության երանգ են ստանում:
Թեև կուլիսյան հարցերին մանրամասնություններ չեն բացահայտվել, սակայն պարզ է, որ այդ որոշումն ընդառաջելու են ռազմամոլներն, սպառազինություն արտադրող ընկերություններն ու նաև ԱՄՆ իշխանության ծայրահեղական թևը: Վաշինգտոնի այս քայլը բացահայտ կերպով Մոսկվայից պահանջատիրության երանգ է պարունակում և բացահայտ փորձ է խախտելու ուժի հավասարակշռությունը, որն այսուհետ կարող է առաջնորդվել դեպի «սարսափի հավասարակշռություն»և սրել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և նույնիսկ Չինաստանի միջև անվստահությունը, ինչը կարող է վտանգավոր ու ապակայունացնող հետևանքներ ունենալ: Ժամանակ է պահանջվելու հասկանալու համար, թե Թրամփի թիմակիցները նման որոշում ընդունելով ինչ նպատակ են հետապնդում, սակայն կենսական կետն այն է, որ սա ուրիշ երկրների հետ համաձայնագրերից ու պայմանագրերից հրաժարվելու ԱՄՆ-ի առաջին քայլը չէ:
Եթե այսօր Ռուսաստանը, Չինաստանը, ԵՄ-ն ու ուրիշներ Թրամփի այդ քայլից ուշագրավ չափերով անակնկալի են եկել ու նույնիսկ ցնցվել են, իրենք էլ նման իրավիճակ ստեղծվելու հարցում մեղավոր են և Սպիտակ տունը նրանց արձագանքներին հետևելով խրախուսվել է վերցնել իր հետագա քայլերը:
Խոռասան
Մոլորված բանակը Թրամփի սահմաններին
Չնայած ԱՄՆ նախագահի հակամիգրացիոն քաղաքականություններին լատինաամերիկյան երկրներից, այդ թվում Հոնդուրասից, Գուատեմալայից և Էլսալվադորից հարյուրավոր միգրանտներ վերսկսել են Մեքսիկայի հարավային մի քաղաքից դեպի ԱՄՆ-ի հետ այդ երկրի սահմաններ իրենց երթը: Միգրանտների այս կարավանը, որոնց թիվը Մեքսիկայի իշխանությունները շուրջ 7000 հոգի են հայտարարել անցած շաբաթ իրենց երթը սկսեցին Հոնդուրասի հյուսիսից և չնայած Մեքսիկայի իշխանությունների կողմից ստեղծված արգելքներին, այդ թվում մի կամրջի վրա նրանց ճանապարհը փակելուն, ի վերջո կարողացան Մեքսիկայի տարածք մտնել: Այդ միգրանտներից շատերը նպատակ ունեն աշխատանք գտնել ու մնալ Մեքսիկայում, սակայն նրանց խոշոր մի մասը շարժվել է դեպի ԱՄՆ-ի հետ սահմանները: Դա ի տես այն բանի, որ Թրամփն անցած շաբաթ ազդարարեց, որ այս կարավանի երթը պիտի դադարեցվի և սպառնաց, որոնց ընդդիմանալու համար ռազմական ուժ կկիրառի: Նա նաև տեղեկացրել է տարածաշրջանային օժանդակությունները դադարեցնելու, Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանը փակելու և առավել երկար պատ կառուցելու մասին: Թրամփն այն պայմաններում է լատինաամերիկյան երկրներին տարածաշրջանային օժանդակությունները դադարեցնելով սպառնում, երբ աղքատությունը և տնտեսական ծանր պայմաններն այդ երկրների քաղաքացիների Մեքսիկա կամ ԱՄն գաղթելու գլխավոր պատճառներից են համարվում: Քաղաքական ու տնտեսական անկայունությունը և հանցագործ բանդաների գոյությունը Լատին Ամերիկայի երկրների քաղաքացիների գաղթի դիմելու մյուս պատճառներից են: Թրամփն այն պայմաններում է նման դիրքորոշում ընդունում ու սպառնալիքներ հնչեցնում, որ ԱՄՆ-ն լինելով մեծ շուկա էժան աշխատուժի մեծ կարիք ունի: Իրականության մեջ տարիների ընթացքում ԱՄՆ-ի աշխատանքի շուկայում միգրանտների ներկայությունը մեծապես օգնել է այդ երկրի տնտեսությանը: Իսկ այսօր Թրամփի վարած քաղաքականությունը ոչ միայն երկարատևում ուղղակի և ավերիչ ազդեցություն է գործելու ԱՄՆ-ի աշխատանքի շուկայի վրա, այլև այդ երկրներին ցուցաբերվող օժանդակությունները դադարեցվելու սպառնալիքն առավել ծանրացնելու է լատինամերիկացի քաղաքացիների պայմանները:
Իրատես
Թեժ պայքար ընդդիմության «թափուր աթոռը» զբաղեցնելու համար
«Իրատես» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական դաշտում սեփական տեղն ու դիրքը հաստատել են փորձում հայտնի ու անհայտ ուժեր: Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հնարավոր բոլոր ձեւերով հասկացնում է, որ իշխանության դափնիներն այլոց հետ կիսելու ցանկություն ու մտադրություն չունի՝ «Ես եմ հաղթել, ես եմ վայելելու» սկզբունքով: Մյուս ուժերին էլ այլ բան չի մնում, քան ապագա խորհրդարանում հայտնվելու համար ճանապարհներ ու լուծումներ փնտրել:
Ստեղծված իրավիճակում կուսակցությունների ու միավորումների մեծ մասը փորձում է ընդդիմադիր դիրքերից հանդես գալ: «Լույս» դաշինքն ասում է, թե իր հայտարարություններում առավել կոշտ է լինելու, «Սասնա ծռերը» նկատում են, որ խորհրդարանում եթե անգամ մեկ օլիգարխ լինի, ապա իրենք արմատական ընդդիմություն են դառնալու, «Հանրապետականը» հիշեցնում է, որ խորհրդարանում առանց իրենց անհետաքրքիր կլինի, ու գաղափարական ընդդիմության տեղը բաց կմնա, «Բարգավաճ Հայաստանն» էլ մեղմ նրբերանգներով հասկանալ է տալիս, որ շարժվում են իրադարձությունների թելադրանքով:
Տպավորություն է, որ եթե նախկինում կուսակցություններն ընտրություններին մասնակցում էին իշխանության գալու համար, այժմ նրանց միակ նպատակն Ազգային Ժողով մուտք գործելն ու ընդդիմադիր դիրքերից հանդես գալն է: Վերջիններս, ըստ երեւույթին, հարմարվել են այն մտքի հետ, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի հաղթանակն անխուսափելի է, հետեւաբար հասարակությանը փորձում են հրամցնել, թե հենց իրենք կարող են առողջ ընդդիմություն լինել: Չեն մոռանում նշել նաեւ, որ իրենց քննադատություններով իշխանություններին միայն օգնելու են՝ երկրի արդյունավետ կառավարման, արտաքին հարաբերությունների, տնտեսության առաջմղման եւ այլ հարցերում:
Ալիք
Իրանահայ Փյունիկ Առաքելյանը կրկին ազգային հավաքականում է
Իրանի բասկետբոլի կանանց ազգային հավաքական է հրավիրվել Հ. Մ. «Արարատ» կազմակերպության բասկետբոլիստուհի Փյունիկ Առաքելյանը: Այս մասին տեղեկացնում է Հ.Մ.Ա.Կ.-ի Հանրության հետ կապերի գրասենյակը:
Իրանահայ երիտասարդուհին ընդգրկվել է Իրանի բասկետբոլի կանանց երիտասարդական Մ-18 տարեկան հավաքականի կազմում:
Նշենք որ, հավաքականը նախապատրաստվում է մասնակցել Հնդկաստանի Բանգլուր քաղաքում անցկացվող Ասիայի չեմպիոնների C դիվիզիոնի առաջնության մրցաշարին: