ՄԱԿ-ը և ԵՄ-ը կարևորում են ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը
Չնայած ԱՄՆ-ն դեմ է Իրանի հետ կնքված միջուկային գործարքին, սական Եվրոպան կարևորում է միջազգային կարևոր համաձայնության պահպանման անհրաժեշտությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մշտապես դեմ է արտահայտվել 2015թ. Իրանի և Վեցյակի միջև կնքված միջուկային համաձայնությանը՝ այն համարելով ամենավատ համաձայնությունը: Ի վերջո, 2018թ. մայիսի 8-ին, Թրմափը հայտարարեց, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս միջուկային համաձայնությունից և օգոստոս ու նոյեմբեր ամիսներին վերականգնվում են Իրանի դեմ միջուկային պատժամիջոցները:
Հակառակ ԱՄՆ-ին, Եվրոպան իր շահերի ապահովման ուղղությամբ կարևորում է ՀԳՀԾ-ի պահպանումը և այդ պատճառով էլ Իրանն ու ԵՄ-ը բանակցություներ են ունեցել համաձայնության շարունակման նպատակով:
Այդ շրջանակներում, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին հանդես գալով մի հաղորդագրությամբ կարևորել է ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը: Մոգերինին ասել է.«ԵՄ-ը և ՄԱՆ-ը իրար կողքի բանակցությունների ու համագործակցությունների ամենահզոր աջակիցներն են եղել ու այդպես էլ կշարունակեն: Այդ պատաճառով էլ շարունակում ենք պաշտպանել բազմակողմանի դիվանագիտության ձեռքբերումները այդ թվում՝ Իրանի հետ միջուկային համաձայնությունը և Փարիզի բնակլիմայական համաձայնությունը: Մենք աջակցելու ենք ՄԱԿ-ի բոլոր կառույցների գործունեությունը»:
Տարբեր քայլեր ձեռնարկելով, ԵՄ-ը փորձում է պաշտպանել ՀԳՀԾ-ն: Իրանի հետ բանակցություններ ընթացքում ԵՄ-ը պարտավորություն ստանձնեց ՀԳՀԾ-ի պաշտպանման ու ԱՄՆ-ի պատժամիջոցներին դիմակայելու ուղղությամբ Թեհրանին հովանավորող փաթեթ ներկայացնել: Այդ ուղղությամբ ԵՄ-ը Իրանին ու եվրոպական ընկերություններին ԱՄՆ-ի պատժամիջոցներից պաշտպանելու համար սահմանափակող օրենքներ է ներկայացրել: Եվրոպային պաշտպանական մյուս քայլերից է՝ նախքան Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների 2-րդ փուլն սկսելու ժամկետը՝ 2018թ. նոյեմբեր ամիսը, ԱՄՆ-ից անկախ ֆինասական կառույց ստեղծել: Մինչև նոյեմբերի 4-ը կշահագործվի Իրանի հետ առևտրական գործարքների եվրոպական մեխանիզմը:
Այդուհանդերձ փաստերը վկայում են, որ ամերիկացիները Իրանի դեմ հնչեցրած մեծ թվով սպառնալիքների իրագործման կարողությունը չունեն: ԱՄՆ-ի որոշ պաշտոնյաներ հայտարարել են.«Թրամփի կառավարությունը Իրանին թույլ կտա պահպանել կապը Swift-ի հետ և օգտագործել միջազգային ֆինանսական կապի մեխանիզմի ծառայությունները:
Վերջերս ԱՄՆ-ի ավագ պաշտոնյաները Թրամփի կառավարությանը ճնշման տակ են դրել, որ Իրանին թույլ տա օգտվել ֆինանսական կարևոր ծառայություններից: Հրապարակված մի շարք լուրեր վկայում են Swift-ին Իրանի հասանելիության խնդրի շուրջ Թրամփի կառավարության մեջ առաջացած պառակտումների մասին: Ասվում է, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը և տղեկատվական շրջանակները ցանկանում են, որ Իրանին հասանելի լինի Swift-ը: Նրանց նպատակն է Swift-ի միջոցով հետևել Իրանի կողմից իրականացվող միջազգային ֆինասական փոխանակումներին: Դրանով հանդերձ ԱՄՆ ազգային անվտագության խորհրդական Ջոն Բոլթոնը խիստ դեմ է այս խնդրին: Եթե Իրանը մնա Swift-ի մեջ, Իրանի դեմ սահմանված բազմաթիվ տնտեսական շրջափակումները ապարդյուն են լինելու: Եթե Իրանը ինչ-ինչ պատճառներով թե եվրոպացիների ճնշումների եւ ԱՄՆ-ի ֆինանսական նախարարության պնդումների արդյունքում շարունակի մնալ Swift- ում, դա նշանակում է, որ չնայած Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու Վաշինգտոնի քայլերին, գործնականում դրանց իրագործման համար առկան են բազում արգելքներ: