Մամուլի տեսություն 27-10-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i99938-Մամուլի_տեսություն_27_10_2018
Փորձագետների ընդգծմամբ ամեն տարի միլիոնավոր իրանցիներ մասնակցում են Հոսեյնի Արբայինի (քառասնօրյակի) երթին և Իրաքում հյուրընկալվում են իրենց կրոնակից եղբայրների կողմից: Իրաքի ժողովրդի այդ հյուրընկալությունը եզակի երևույթ է և պատմության մեջ դրա համար որևէ նախընթաց չի կարելի գտնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2018 09:26 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 27-10-2018

Փորձագետների ընդգծմամբ ամեն տարի միլիոնավոր իրանցիներ մասնակցում են Հոսեյնի Արբայինի (քառասնօրյակի) երթին և Իրաքում հյուրընկալվում են իրենց կրոնակից եղբայրների կողմից: Իրաքի ժողովրդի այդ հյուրընկալությունը եզակի երևույթ է և պատմության մեջ դրա համար որևէ նախընթաց չի կարելի գտնել:

Քեյհան

Միջազգային ԶԼՄ-ներն անտեսում են մարդկային ամենամեծ համահավաքը

 

Փորձագետների ընդգծմամբ ամեն տարի միլիոնավոր իրանցիներ մասնակցում են Հոսեյնի Արբայինի (քառասնօրյակի) երթին և Իրաքում հյուրընկալվում են իրենց կրոնակից եղբայրների կողմից: Իրաքի ժողովրդի այդ հյուրընկալությունը եզակի երևույթ է և պատմության մեջ դրա համար որևէ  նախընթաց չի կարելի գտնել:

Իրաքի ժողովուրդն իր տունն է հրավիրում իր կրոնակից ու դավանակից եղբայրներին և հյուրընկալելով Հոսեյնի միլիոնավոր ուխտավորներին ցուցադրում է կրոնական սրբությունների և Քյարբալայի բռնահարված նահատակների հանդեպ իր խոր հարգանքը:

Չնայած իր օրինակը չունեցող, աննախընթաց կամ ավելի ճիշտ եզակի սխրանքին, միջազգային ԶԼՄ-ները, որոնք մուսուլման ժողովուրդների միջև տարաձայնությունները չարաշահելու համար որևէ առիթ  չեն փախցնում, ցենզուրային են ենթարկում 20 միլիոնանոց այս երթն ու հանրահավաքը և դրա մասին որևէ մեկնաբանություն չեն հրապարակում: Այս ցենզուրան միայն այս տարվա հանրահավաքին չի վերաբերում և անցած տարիների ընթացքում էլ միջազգային ԶԼՄ-ները, որոնք իրենց հաղորդումներում լայնորեն անդրադառնում են փոքր ու անկարևոր իրադարձություններին, օրինակն Հալուինի տոնին կամ սագերի ու բադերի շքերթին և կամ Անգլիայի գյուղերում ցեխախաղին ու նման տասնյակ զավեշտալի համահավաքների, Արբայինի 20 միլիոնանոց մեծ երթն ու հանրահավաքը լրատվական կոյոտի են ենթարկում և այդ քաղաքականությունը դեռ շարունակվում է: Ի՞նչ պատճառով է այս 20 միլիոնանոց հանրահավաքը ցենզուրային ենթարկվում:

Արաբայինի երթի ցուցադրումն ու աշխարհի տարբեր երկրների մուսուլմանների ու դիաների իրար կողքի հայտնվելը հող է պատրաստում որպեսզի Արաբայինի փիլիսոփայությունը կրոնական ու դավանական կողմից բացի նաև մուսուլմանների միջև միասնականության և իսլամ աշխարհում իսլամի ներքո խաղաղ երկխոսության պատգամաբերը դառնա: Իզուր չէ, որ աշխարհի խոշոր ԶԼՄ-ներն անտարբերությամբ անցնում են մարգարեի գերդաստանի սիրահարների մեծ հանրահավաքի կողքով, իսկ լայնորեն անդրադառնում են մուսուլման երկրների պաշտոնատարների միջև վեճերին ու  նաև հակահայրենասիրականն խմբերին վերաբերող զարգացումներին:

Մուսուլման երկրներում ու մասնավորապես Ասիայի արևմուտքում խաղաղությունն ու կայունությունը որևէ ժամանակ արևմտյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում չի եղել և այդ տարածքը պիտի որ շարունակ ներկայացվի որպես խռովահար, անիծյալ ու չարագույժ տարածք և դա մուսուլմանների ու շիաների ներկայության պատճառով:

Որպես մարդկային ամենամեծ հանրահավաք Արբայինի շքեղ երթի մեկնաբանումը արևմուտքին ու աշխարհի հասարակական կարծիքը կանգնեցնելու է լուրջ ու հիմնական հարցադրումների առջև, որոնց պատասխանելու ցանկություն չունեն համաշխարհային գերպետությունները:

 

Ջավան

Ռուսաստանն ու Չինաստանը միանում եմ ոչ-ամերիկյան SWIFT-ին

 

ԱՄՆ նախագահը մեկ անգամ ևս հայտարարեց, որ Իրանի դեմ  նոր պատժամիջոցները գործադրման կհանձնվեն նոյեմբերի 4-ին և տեղեկացրեց Թեհրանի դեմ առավել պատժամիջոցների գործադրման մասին: Երբ ութ է մնում է Թրամփի խոստացած թվականին միջազգային հանրությունը փորձում է ԱՄՆ-ից անկախ ֆինանսական համակարգ ստեղծել, որի մասին ԵՄ-ն մի քանի շաբաթ առաջ հայտարարեց և հիմա ԵՄ-ում Ռուսաստանի դեսպանը հայտարարում է, որ Չինաստանն ու Ռուսաստանն էլ այդ նոր համակարգին միանալու հրավեր են ստացել:

Ճապոնիայի վարչապետն ու Չինաստանի նախագահը հինգշաբթի օրը Պեկինում մինչև 30 միլիարդ դոլար արժութային սուափ իրականացնելու մասին համաձայնագիր ստորագրեցին: Այս պայմանագիրը գործադրման հանձնվելով Շինզո Աբեն և Շի Ջին Փինգը արտարժութային փոխանակումներից դոլարի կրճատման և փոխանակումներն ազգային արժույթներով իրականացնելու ուղղությամբ մեծ քայլ են վերցնում, ինչը երկու երկրներն էլ  «պատմական շրջադարձ» են անվանել: Սա դոլարի վրա հիմնված համաշխարհային համակարգից անկախանալու ուղղությամբ Ասիայի ու Եվրոպայի մեծ տնտեսությունների կողմից վերցվող մեծ քայլ է: Մյուս մեծ քայլը համարվում է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների շրջանցմանն ուղղված միջազգային ջանքերին: ԵՄ-ն որ մի առ ժամանակ է ինչ իր կամքին հակառակ ներքաշվել է ԱՄՆ-ի հետ առևտրական պատերազմում պատրաստվում է Իրանին վերաբերող ֆինանսական փոխանցումների հատուկ հնարավորություն ստեղծել: Թեև ընդամենը մեկ շաբաթ է մնում ԱՄՆ-ի պատժամիջոցների գործադրմանը և այդ մեխանիզմի գործարկման մասին որևէ լուր չի հաղորդվել, այդուհանդերձ հաղորդումները վկայում են միջազգային առավել լայն պայմանավորվածության ձևավորման մասին:

 

Ալիք

Վարդան Ոսկանյան. «Բոլթոնի հետ բանակցություւններում Երեւանն ընդունելի չի համարել ամերիկյան կողմի դիրքորոշումներն Իրանի հետ կապված խնդիրներում»

 

Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջ․ Բոլթոնի՝ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցի այն հատվածը, որտեղ նա ընդգծում է, թե Հայաստանի՝ «Իրանի հետ սահմանը լուրջ խնդիր կլինի», կողմնակի ցուցիչ է առ այն, որ բանակցությունների ընթացքում պաշտոնական Երևանը ոչ միայն ընդունելի չի համարել ամերիկյան կողմի դիրքորոշումներն Իրանի հետ կապված խնդիրներում, այլ նաև ընդգծել է հայ-իրանական սահմանի կարևորությունը, ինչը լուրջ քայլ է նաև իրանական կողմի ընկալումներում մեր երկրի՝ վստահելի գործընկերոջ չափազանց թանկ արժեցող վարկը պահպանելու առումով։

Նույնը միանշանակորեն չի կարելի պնդել Ադրբեջանի դեպքում, որտեղ անցկացրած բանակցություններից հետո, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Ջ․ Բոլթոնը դրանք գնահատել է «արդյունավետ» հստակ եզրույթով՝ հատուկ մատնանշելով, որ Ի․ Ալիևի հետ հանդիպման ժամանակ վարվել են «ինտենսիվ բանակցություններ՝ այդ թվում Իրանի խնդրով», որոնց ընթացքում քննարկվել են «Իրանին զսպելու քայլեր»։

Նման հայտարարություններից գրեթե միանաշնակորեն կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ-ին հաջողվել է ստանալ Բաքվի վարչակարգի գրեթե լիակատար աջակցությունն Իրանի դեմ ձեռնարկվելիք գործողությունների համատեքստում, ինչից առաջին հերթին պետք է հետևությունների հանգեն հենց Թեհրանում՝ հատկապես նախագահ Հ․ Ռուհանիի քաղաքական թիմի այն թևում, որտեղ, ցավոք, հերթական անգամ պատրանքներ կային Ադրբեջանի հետ հարաբերություններ զարգացնելու վերաբերյալ»:

 

 

Tert.am

Այսօր հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 19-րդ տարելիցն է

 

19 տարի առաջ այս օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ նիստերի դահլիճ ներխուժեցին զինված անձինք, որոնք կրակ բացեցին՝ թիրախ ընտրելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին ու վարչապետ Վազգեն Սարգսյանին:

Զինված անձինք էին Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Էդուարդ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը: Նրանց կրակոցներից սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի փոխխոսնակներ Ռուբեն Միրոյանն ու Յուրի Բախշյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը:

Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած գործողությունների ղեկավարը Նաիրի Հունանյանն էր: Հետագայում Նաիրի Հունանյանը ցուցմունք տվեց և հայտարարեց, թե ինքը պետական մակարդակով ահաբեկչական ծրագրեր է ունեցել 1991 թվականին, բայց հանգամանքների բերումով չի կարողացել իրագործել:

Նշենք, որ «հոկտեմբերի 27-ի» գործով դատավճիռը հրապարակվել է 2003 թվականի դեկտեմբերի 2-ին: Կենտրոնի դատարանի վճռով՝ 6 անձ դատապարտվել է  ցմահ, մեկ անձ՝ 14 տարվա ազատազրկման:

Հոկտեմբերի 27-ին սպանված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը համարում է, որ գործը դեռ չի բացահայտվել։

«19 տարի անցել է, բայց գործը բացահայտված չէ: Ես ինքս ունեմ ենթադրություններ, համոզմունքներ, թե ինչու ու ինչպես եղավ «Հոկտեմբերի 27»-ը, բայց դատարանում ոչինչ չի բացահայտվել, այս պահին էլ «Հոկտեմբերի 27 »-ի գործը բացահայտելու ուղղությամբ ոչինչ չի արվում»,-Tert.am–ի հետ զրույցում ասաց Բախշյանը: