Ստամբուլի հանդիպումը, Եվրոպան փորձում է դերակատարություն ունենալ Սիրիայի զարգացումներում
Սիրիայի ճգնաժամը և քաղաքացիական պատերազմը, որը սկսվել է 2011 թվականին, արաբական աշխարհում տեղի ունեցած ցնցումներից հետո, հանգեցրեց նրան, որ Սիրիան դարձավ Արևմուտքի և արաբական դաշնակիցների ինչպես նաև Թուրքիայի, դիմադրության ճակատի և Ռուսաստանի դիմակայության դաշտը:
Չնայած ահաբեկիչների օգնությամբ Սիրիայի օրինական իշխանությունը տապալելու արևմտյան-արաբական կոալիցիայի ջանքերին, Իրանի «Հեզբոլլահի» շարժման գործողությունները և 2015 թվականի սեպտեմբերից ռուսական ռազմական ներկայությունը, հանգեցրեցին Սիրիայի բանակի և նրա դաշնակիցների հաղթանակներին ու այդ երկրի բազմաթիվ տարածքների ազատագրմանը:
Սիրիայում հավասարակշռությունհ փոխվեց կառավարության օգտին և արևմտյան-արաբական կոալիցիայի պարտությամբ, Թուրքիան նույնպես փոխել է իր դիրքորոշումը և Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի շրջանակում Աստանայում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ փորձեց պահպանել իր շահերը Սիրիայում:
Իսկ եվրոպացիները, որոնք ԱՄՆ-ի հետ միասին ներկա են եղել Սիրիայում, դուրս են մնացել վերջին երկու տարիների ընթացքում Սիրիայի ճգնաժամի լուծման գործընթացից՝ ահաբեկչական խմբերի հերթական անհաջողությունների պատճառով:
2011 թվականից սկսած Ֆրանսիան և Բրիտանիան իրենց ջանքերն ուղղել են ահաբեկչական զինված խմբերի բոլոր տեսակներին աջակցություն ցուցաբերելուն, որպեսզի այս խմբերի միջոցով կարողանան հասնել Սիրիայի կառավարության և այդ երկրի նախագահին տապալելու իրենց նպատակներին:
Սակայն ներկայումս նրանք նվազագույն ազդեցություն ունեն Սիրիայի իրավիճակի վրա: Եվրոպացիները այժմ պայքարում են Մերձավոր Արևելքում իրենց ազդեցությունւ վերականգնելու համար:
Այս առումով, հոկտեմբերի 27-ին Ստամբուլում Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների հետ կայացել է Գերմանիայի, Ֆրանսիայի ղեկավարների քառակողմ հանդիպումը:
Հանդիպումը ավարտվեց համատեղ հայտարարությամբ, որում ըդգծվել է Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի ձևավորումը եւ տարածքային ամբողջականության պահպանումը և Սիրիայի տարածքային և քաղաքական ամբողջականությունը:
Թուրքիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հայտարարություններում ուշագրավ կետը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանությունից հրաժարվելու մասին նախապայմանից երեք երկրների նահանջն էր:
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Սիրիայի իշխանության կործանման համար ահաբեկիչների 7-ամյա ձախողած փորձից հետո, հայտարարեց. «Բաշար Ասադի ապագա ճակատագիրը պիտի որոշի Սիրիայի ժողովուրդը»:
Մամուլի ասուլիսի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդգծեց. «Սիրիայի ժողովրդին ինքնորոշման իրավունք պիտի տրվի»:
Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց. «Սիրիայի քաղաքական ապագա կառույցը մենք չեն որոշում, այլ դա պիտի կատարի Սիրիայի ժողովուրդը»:
Մակրոնը նկատելով, որ Սիրիայում անկախ իշխանություն է գործում ընդգծեց, որ պիտի հարգել այդ իշխանությանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծեց. «Միայն Սիրիայի ժողովուրդն է լիազորված որոշում կայացնել իր ապագա ճակատագրի մասին»:
Մերկելի և Մակրոնի դիրքորոշումը նշանակում է, որ մեծ նահանջ կա եվրոպացիների դիրքերում: Փաստորեն, նրանք այժմ գտնում են, որ արևմտյան-արաբական նախագիծը չի կարողացել Մերձավոր Արեւելքում հակակշռել դիմադրության ճակատի ուժին:
Հետևաբար, Եվրոպայի շահը, հաշվի առնելով Սիրիայի վերակառուցման հեռանկարները, այն է, որ համակերպվի Ռուսաստանի դիրքորոշուման հետ և ընդունի Սիրիայի կառավարության և նախագահ Բաշար Ասադի օրինականությունը: