Իրաքի խորհրդարանում մշակվելու է այդ երկրից ամերիկյան ուժերի դուրս գալու նախագիծը
Իրաքի խորհրդարանի պատգամավորը հայտարարել է, որ մոտ ապագայում մշակվելու է այդ երկրից ամերիկյան ուժերի դուրս գնալու նախագիծը:
Ալ-Մալումե կայքին տված հարցազրույցում, պատգամավոր Հոսեյն Սաիդն ասել է.«Իրաքից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման ժամանակացույց սահմանելու հարցը առաջիկա օրերին կքննարկվի երկրի խորհրդարանում և կառավարությունն այդ թեմայով բանակցություններ կանցկացնի ԱՄն-ի հետ»:
2011թ. ԱՄՆ-ը վերջնականացրեց Իրաքից իր ուժերի դուրս բերման նախագիծը: Սակայն 2014թ. ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով, այսպես կոչված ԻԼԻՊ-ի դեմ կոալիցիա ձևավորելով վերադարձավ այդ երկիր:
Անդրադառնալով ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ձախողումներին, Իրաքի կուսակցությունները, լրատվամիջոցներն ու գործիչները պահանջել են Իրաքից հեռանան օտար ուժերը, այդ թվում նաև ամերիկացիները: