Իրաքի խորհրդարանում մշակվելու է այդ երկրից ամերիկյան ուժերի դուրս գալու նախագիծը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i100024-Իրաքի_խորհրդարանում_մշակվելու_է_այդ_երկրից_ամերիկյան_ուժերի_դուրս_գալու_նախագիծը
Իրաքի խորհրդարանի պատգամավորը հայտարարել է, որ մոտ ապագայում մշակվելու է այդ երկրից ամերիկյան ուժերի դուրս գնալու նախագիծը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2018 08:31 Asia/Tehran
  • Իրաքի խորհրդարանում մշակվելու է այդ երկրից ամերիկյան ուժերի դուրս գալու նախագիծը

Իրաքի խորհրդարանի պատգամավորը հայտարարել է, որ մոտ ապագայում մշակվելու է այդ երկրից ամերիկյան ուժերի դուրս գնալու նախագիծը:

Ալ-Մալումե կայքին տված հարցազրույցում, պատգամավոր Հոսեյն Սաիդն ասել է.«Իրաքից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման ժամանակացույց սահմանելու հարցը առաջիկա օրերին կքննարկվի երկրի խորհրդարանում և կառավարությունն այդ թեմայով  բանակցություններ կանցկացնի ԱՄն-ի հետ»:

2011թ. ԱՄՆ-ը վերջնականացրեց Իրաքից իր ուժերի դուրս բերման նախագիծը: Սակայն 2014թ. ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով, այսպես  կոչված ԻԼԻՊ-ի դեմ կոալիցիա ձևավորելով վերադարձավ այդ երկիր:

Անդրադառնալով ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ձախողումներին, Իրաքի կուսակցությունները, լրատվամիջոցներն ու գործիչները պահանջել են Իրաքից հեռանան օտար ուժերը, այդ թվում նաև ամերիկացիները: