Թեհրան ուղևորվելուց առաջ Պուտինի հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Ասադին
Սիրիայի նախագահը և Ռուսաստանի նախագահի հատուկ պատվիրակը զրուցել են Սիրիայի անվտանգության վերջին զարգացումների և այդ երկրում խաղաղության հաստատման համար միջազգային ջանքերի շուրջ:
Ռուսաստանի նախագահի հատուկ պատվիրակ Ալեքսանդր Լավրենտիևը կիրակի օրը Դամասկոսում հանդիպում ու զրույց ունեցավ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:
Հանդիպման ժամանակ Ալեքսանդր Լավրենտիևը, Սիրիայի հարցով Ստամբուլյան վերջին քառակողմ նստաշրջանի կապակցությամբ զեկույցում ընդգծել է Սիրիայում ճգնաժամի կարգավորման քաղաքական գործընթացի ճանապարհին առկա մարտահրավերների վերացմանն ուղղված Մոսկվայի և տարածաշրջանային ու միջազգային ջանքերի շարունակվելը:
Սիրիայի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևը երկուշաբթի օրը Թեհրանում հանդիպում ու զրույց կունենա Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: