Թեհրան ուղևորվելուց առաջ Պուտինի հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Ասադին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i100330-Թեհրան_ուղևորվելուց_առաջ_Պուտինի_հատուկ_ներկայացուցիչը_հանդիպել_է_Ասադին
Սիրիայի նախագահը և Ռուսաստանի նախագահի հատուկ պատվիրակը զրուցել են Սիրիայի անվտանգության վերջին զարգացումների և այդ երկրում խաղաղության հաստատման համար միջազգային ջանքերի շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2018 04:10 Asia/Tehran
  • Թեհրան ուղևորվելուց առաջ Պուտինի հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Ասադին

Սիրիայի նախագահը և Ռուսաստանի նախագահի հատուկ պատվիրակը զրուցել են Սիրիայի անվտանգության վերջին զարգացումների և այդ երկրում խաղաղության հաստատման համար միջազգային ջանքերի շուրջ:

Ռուսաստանի նախագահի հատուկ պատվիրակ Ալեքսանդր Լավրենտիևը կիրակի օրը Դամասկոսում հանդիպում ու զրույց ունեցավ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:

Հանդիպման ժամանակ Ալեքսանդր Լավրենտիևը, Սիրիայի հարցով Ստամբուլյան վերջին քառակողմ նստաշրջանի կապակցությամբ զեկույցում ընդգծել է Սիրիայում ճգնաժամի կարգավորման քաղաքական գործընթացի ճանապարհին առկա մարտահրավերների վերացմանն ուղղված Մոսկվայի և տարածաշրջանային ու միջազգային ջանքերի շարունակվելը:

Սիրիայի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևը երկուշաբթի օրը Թեհրանում հանդիպում ու զրույց կունենա Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: