Կատարի էմիր.«Շրջափակումները մեզ ավելի ինքնավստահ են դարձրել»
Վերջին 17 ամիսների ընթացքում ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից խիստ շրջափակումների ենթարկված Կատարի էմիրն ասել է, որ շրջափակումներն ավելի ինքնավստահ են դարձրել այդ երկրին:
Կատարի խորհրդարանի 47-րդ շրջանի աշխատանքի մեկնարկման միջոցառման ժամանակ, այդ երկրի էմիր Շեյխ Թամիմ Բեն Համադ Ալե Սանին ասել է.«Կատարի տնտեսությունն անձեռնմխելի է դարձել արտաքին շոկերի դիմաց և շրջափակումները ոչ միայն չեն կարողացել ազդել նավթի արտահանման գործընթացի վրա, այլև արտահանումների ծավալն աճել է 18 տոկոսով:
Անդրադառնալով Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի անդամների միջև գոյություն ունեցող տարաձայնությանը, Կատարի էմիրը հավաստիացրել է, որ Պարսիցծոցյան համագործակցության խորհրդում հարաբերությունների սրվելու պատճառով չեն իրագործվում այդ խորհրդի նպատակներն ու տարածաշրջանի երազանքները:
Եմենի պատերազմի մասին Կատարի էմիրն ասել է.«Տարածքային ամբողջականության հարգումը Կատարի կայուն դիրքորոշումն է Եմենի ճգնաժամի հարցում և Դոհան համոզված է, որ այդ երկրի խնդիրների կարգավորման ճանապարհը պատերազմը չէ»: