Իրաքի նախագահն ընդգծել է Իրանի հետ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը
Կարևորելով Իրանի իսլամական հանրապետության հետ ունեցած վաղեմի հարաբերությունները, Իրաքի նախագահն Իրանի հետ տնտեսության ու անվտանգության ոլորտում հարաբերությունների ընդլայնման հույս է հայտնել:
Իրաքի Քրդստանի տեղական լրատվամիջոցներում հրապարակված հոդվածում, Բարհամ Սալեհը հայտարարել է.«Իրաքը Իրանի իսլամական հանրապետության հետ ամուր կապեր ունի»:
Իրաքի նախագահն այդ երկրի նոր կառավարության առաքելության կապակցությամբ ասել է.«Առաջիկա չորս տարիներին Իրաքի գերակայություններն են լինելու երկրում ենթակառուցվածքային բարեփոխումների իրականացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, գործազրկության հարցի լուծումը, ընտրությունների մասին օրենքի վավերացումը, և Արբիլի ու Բաղդադի խնդիրների կարգավորման շուրջ բանակցությունների անցկացումը»:
Խոսելով Իրաքում առկա բազում խնդիրների, այդ թվում՝ ջրի ճգնաժամի, սահմանների վերահսկման, բիզնես գործունեության կազմակերպման և կրոնական ու մշակութային տուրիզմի մասին, Բարհամ Սալեհը Իրաքի հարևան երկրներին կոչ է արել փոխըմբռնման գալ՝ այդ երկրի հետ փոխադարձ հարգանքի հիմամբ համապարփակ համաձայնության հասնելու համար:
Իրաքի խորհրդարանը 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Բարհամ Սալեհին ընտրեց որպես այդ երկրի նախագահ: