Ռուսաստանը Հալեպի դեմ ահաբեկիչների քիմիական հարձակումն ապացուցող փաստեր ունի
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաքի դեմ ահաբեկիչների վերջին քիմիական հարձակման մասին անհերքելի ապացույցներ ունի:
Ռուսաստանի պաշտպանության նախարարություն ուրբաթ օրը մի հաղորդագրությամբ ընդգծել է. «Ռուսաստանի ու Սիրիայի դեմ ուղղված ԱՄՆ-ի հայտարարությունը ընդամենը ջանք է՝ անմեղ ձևացնելու Իդլիբում ներկա միջազգային ու «Սպիտակ սաղավարտակիրներ»-ին կապված ահաբեկիչներին»:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը մի հայտարարությամբ նշել էր, թե Սիրիայի կառավարությունն ու Ռուսաստանը անհիմն հայտարարություններ կատարելով, սիրիական խմբերին մեղադրում են Հալեպի հյուսիս-արևմտյան տարածքում քլոր գազով հարձակում իրականացնելու մեջ:
ԱՄՆ-ի պետքարտուղարությունն այդ հայտարարության մեջ նաև նշել է, որ ԱՄՆ-ն մերժում է Ռուսաստանի ու Սիրիայի վարկածը և հավաստի տեղեկություններ ունի այն մասին, որ սիրիական ուժերը նոյեմբերի 24-ին խաղաղ քաղաքացիների դեմ արցունքաբեր գազ են օգտագործել: