ԻԼԻՊ-ն Իրաքում պատերազմական հանցագործություններ է իրականցրել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i101916-ԻԼԻՊ_ն_Իրաքում_պատերազմական_հանցագործություններ_է_իրականցրել
Amnesty International- ը հայտարարել է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբի կողմից Իրաքի հյուսիսում գյուղատնտեսական հողերի ևհորերի ոչնչացման գործողությունը համարվում է պատերազմական հանցագործություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2018 13:00 Asia/Tehran
  •  ԻԼԻՊ-ն Իրաքում պատերազմական հանցագործություններ է իրականցրել

Amnesty International- ը հայտարարել է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբի կողմից Իրաքի հյուսիսում գյուղատնտեսական հողերի ևհորերի ոչնչացման գործողությունը համարվում է պատերազմական հանցագործություն:

Լիբանանյան «Ալ-Նաշրա» կայքի հաղորդման համաձայն, Amnesty International- ը հինգշաբթի օրը հաղորդել է, որ ԻԼԻՊ - ը դաժանորեն ավերել և ոչնչացրել է  Իրաքի  հյուսիսային գյուղատնտեսական հողերը և սա պատերազմական հանցագործություն է համարվում:

Amnesty International- ի զեկույցի համաձայն, չնայած ԻԼԻՊ-ի ոճրագործությունից անցել է  մեկ տարի, սակայն հարյուր հազարավոր իրաքցիներ դեռ չեն վերադարձել ավերված գյուղերը:

Իրաքի եզդիներին կոտորելուց բացի, ԻԼԻՊ ահաբեկչական խումբը ոչնչացրել է գյուղատնտեսական ենթակառուցվածքները  և հորերը:  

Միջազգային հանրությունը խստորեն քննադատել է ԱՄՆ կառավարությանը՝ Իրաքում և  Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար: