ԻԼԻՊ-ն Իրաքում պատերազմական հանցագործություններ է իրականցրել
Amnesty International- ը հայտարարել է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբի կողմից Իրաքի հյուսիսում գյուղատնտեսական հողերի ևհորերի ոչնչացման գործողությունը համարվում է պատերազմական հանցագործություն:
Լիբանանյան «Ալ-Նաշրա» կայքի հաղորդման համաձայն, Amnesty International- ը հինգշաբթի օրը հաղորդել է, որ ԻԼԻՊ - ը դաժանորեն ավերել և ոչնչացրել է Իրաքի հյուսիսային գյուղատնտեսական հողերը և սա պատերազմական հանցագործություն է համարվում:
Amnesty International- ի զեկույցի համաձայն, չնայած ԻԼԻՊ-ի ոճրագործությունից անցել է մեկ տարի, սակայն հարյուր հազարավոր իրաքցիներ դեռ չեն վերադարձել ավերված գյուղերը:
Իրաքի եզդիներին կոտորելուց բացի, ԻԼԻՊ ահաբեկչական խումբը ոչնչացրել է գյուղատնտեսական ենթակառուցվածքները և հորերը:
Միջազգային հանրությունը խստորեն քննադատել է ԱՄՆ կառավարությանը՝ Իրաքում և Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար: