Սիրիայի վերակառուցման կապակցույամբ բանակցել են Բաշար Ասադը և Ռուսաստանի փոխվարչապետը
Դամասկոսում Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովի հետ հանդիպման ժամանակ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Սիրիայի տնտեսության վերակառուցումը կկազմի 250-300 միլիարդ դոլար:
Պարս Թուդեյի հաղորդման համաձայն, Բաշար Ասադի հետ հանդիպման ժամանակ, Բորիսովը խոսել է քաղաքական հարցերի, ինչպես նաև Սիրիայի վերականգնման և արդյունաբերական, բժշկական և էներգետիկ ոլորտներում ՌԴ համագործակցության շուրջ:
Բորիսովն ընդգծել է, որ Սիրիայի տնտեսության վերակառուցման հետաձգումը կարող է հանգեցնել վատ հետևանքների, այդ թվում `ահաբեկչական խմբերի վերադարձին:
ՌԴ փոխվարչապետը նաև ընդգծել է, որ պետք է միջոցներ ձեռնարկել՝ ֆինանսական և տնտեսական մեխանիզմների ստեղծման համար, որոնք կարող են հակազդել Դամասկոսի դեմ արևմտյան պատժամիջոցներին:
Ավելի վաղ Սիրիայի նախագահը հայտարարել էր, որ Սիրիայի վերակառուցումը կտևի 10-15 տարի: