Կատար. Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը անկարող ու անօգնական է
Կատարի արտաքին գործերի նախարարն ասել է, որ Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը առերևույթ գոյություն ունի և չի աշխատում նրա գործադրական մեխանիզմը:
Դոհայի 2018թ. ֆորումի բացման արարողության ժամանակ, Կատարի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ Աբդուլ Ռահման ալե Սանին հայտարարել է, Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը և նրա գլխավոր քարտուղարը ոչ մի ուժ չունի: Նա հստակեցրել է, որ Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը պետք է բարեփոխվի և նոր մեխանիզմ ստեղծվի անդամների համար:
Ավելի վաղ, Կատարի ամիր Թամիմ Բին Համադ ալ Սանին, անդրադառնալով Սաուդյան Արաբիայի, Արաբական Էմիրությունների և Բահրեյնի կողմից Կատարի դեմ սահմանված պատժամիջոցներին, ընդգծել էր, որ Դոհայի դիրքորոշումը Պարսից ծոցի ճգնաժամի վերավերյալ չի փոխվել, և Դոհան ընդգծում է բանակցության և այլ երկրների ներքին հարցերին չմիջամտելու հարցի վրա:
«Անվտանգության քաղաքականություն փոխկապակցված աշխարհում» խորագրով Դոհայի 2018 թ. ֆորումի օրակարգում են անվտանգության, խաղաղության և միջնորդության, տնտեսական առաջընթացի և տարածաշրջանային զարգացումները:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և ԻԻՀ արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը նույնպես կմասնակցեն Դոհայի ֆորումին: