Կատար. Սաուդյան Արաբիան և Էմիրությունները, տարածաշրջանի անկայունության պատճառն են
Կատարի արտգործնախարարն ասել է, որ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն կասկածելի գործունեություն են ծավալում տարածաշրջանի մի շարք երկրներում: Նա հավելել է. «Նրանց նպատակն է ապակայունացնել տարածաշրջանը»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Կատարի արտաքին գործերի նախարար Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլ Ռահման ալ-Սանիին, ամերիկյան CNBC ցանցին տված հարցազրույցում, քննադատելով Սաուդյան Արաբիայի տարածաշրջանային քաղաքականություններն ասել է.-«Ռիադը տարածաշրջանում լարվածություն և անկայունություն է ստեղծում»:
Կատարի արտգործնախարարը նաև քննադատել է ԱՄԷ-ի քաղաքականությունը՝ Լիբիայում ռազմական հեղաշրջմանն աջակցելու, ինչպես նաև Սոմալիում անկայունություն ու Եմենում պառակտում առաջացնելու համար, հավելել է.-«ԱՄԷ-ն Եմենում Ալ-Ղաիդայի ահաբեկիչներին գումար է վճարել, որպեսզի նրանք դուրս գան տարածքից և հետո դա հայտարարեն որպես իրենց հաղթանակը: