Հայկական պատվիրակությունը հանդիպել է Սիրիայի նախագահին
Հայաստանի առևտրականների ու Հայաստանում բնակվող սիրիահայերի պատվիրակության անդամները հանդիպել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:
«Ֆարս» լրատվական գործակալությունը հղում կատարելով Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալություն ՍԱՆԱ-ին հաղորդել է, որ հայաստանցի առևտրականները հանդիպման ժամանակ Բաշար Ասադի խոսել են Հայաստանում բնակվող սիրիահայերի համագործակցությամբ Սիրիայի վերակառուցման շուրջ:
Հանդիպման ժամանակ, Բաշար Ասադը ողջունել է Սիրիայի վերակառուցմանն ուղղված Հայաստանի աջակցությունը:
Սիրիայի նախագահը կիրակի օրը նաև ընդունել է Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրին: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղիները, նաև զրուցել են Սիրիայի ու տարածաշրջանի զարգացումների շուրջ: