Իրաքի օդուժը ռմբակոծել է Սիրիայում ԻԼԻՊ-ի դիրքերը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i102666-Իրաքի_օդուժը_ռմբակոծել_է_Սիրիայում_ԻԼԻՊ_ի_դիրքերը
Իրաքի օդուժի կործանիչները Սիրիայում ռմբակոծել են ԻԼԻՊ-ի դիրքերը, ինչի հետևանքով սպանվել են ԻԼԻՊ-ի 30 զինյալներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2018 15:07 Asia/Tehran
  • Իրաքի օդուժը ռմբակոծել է Սիրիայում ԻԼԻՊ-ի դիրքերը

Իրաքի օդուժի կործանիչները Սիրիայում ռմբակոծել են ԻԼԻՊ-ի դիրքերը, ինչի հետևանքով սպանվել են ԻԼԻՊ-ի 30 զինյալներ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրաքի համատեղ գործողությունների հրամանատարությունը հայտարարել է, որ Սիրիայի Դեր Էլ-Զոր նահանգի Ալ-Սուսահ շրջանում ԻԼԻՊ-ի կայազորը ռմբակոծվել է և ամբողջովին ոչնչացվել:

Զեկույցի համաձայն, Իրաքի կործանիչների գործողությունը նպատակաուղղված է ահաբեկիչների և ահաբեկչության արմատների ոչնչացմանը, ինչն իրականացվել է Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատարի հանձնարարությամբ:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Իրաքի զորքերին թույլ է տվել թիրախավորել Սիրիայում ԻԼԻՊ-ի դիրքերը :