Սիրիայից ամերիկյան զորուժի դուրս բերումն իրականացվելու է զգուշավորությամբ. Թրամփ
ԱՄՆ նախագահը երկուշաբթի օրը նահանջելով Սիրիայից այդ երկրի զորուժին շտապ հեռացնելու մասին իր նախկին դիրքորոշումից, ասաց. «Այս նահանջը կատարվելու է զգուշավորությամբ»:
Թրամփը երկուշաբթի օրը «Թուիթեր»-ում գրեց. «Սիրիայում ԻԼԻՊ-ի ներկայությունը շարունակվելու պատճառով մեր զորայինները Սիրիայից հեռացվելու են զգուշավորությամբ»:
ԱՄՆ նախագահը, որ Սիրիայից ամերիկացի զորայինների շտապ դուրս բերման կապակցությամբ իր հայտարարության պատճառով այդ երկրում և թե իր դաշնակիցների կողմից ճնշման տակ է հայտնվել, հավելել է. «Սիրիայում ԻԼԻՊ-ի ներկայությունը շարունակվելու պատճառով անհրաժեշտ է, որ Սիրիայից ամերիկացի զորայինների դուրս բերմուն իրականացվի հետզհետե»:
Թրամփն այս արտահայտությունը կատարել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի զավթված Պաղեստին կատարած այցից հետո: Բոլթոնը կիրակի օրը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ մինչև նախքան ԻԼԻՊ-ի պարտությունը Սիրիայից ամերիկացի զորայինների դուրս բերմուն իրականություն չի դառնա: