Սիրիայից ամերիկյան զորուժի դուրս բերումն իրականացվելու է զգուշավորությամբ. Թրամփ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i102919-Սիրիայից_ամերիկյան_զորուժի_դուրս_բերումն_իրականացվելու_է_զգուշավորությամբ._Թրամփ
ԱՄՆ նախագահը երկուշաբթի օրը նահանջելով Սիրիայից այդ երկրի զորուժին շտապ հեռացնելու մասին իր նախկին դիրքորոշումից, ասաց. «Այս նահանջը կատարվելու է զգուշավորությամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2019 04:07 Asia/Tehran
  • Սիրիայից ամերիկյան զորուժի դուրս բերումն իրականացվելու է զգուշավորությամբ. Թրամփ

ԱՄՆ նախագահը երկուշաբթի օրը նահանջելով Սիրիայից այդ երկրի զորուժին շտապ հեռացնելու մասին իր նախկին դիրքորոշումից, ասաց. «Այս նահանջը կատարվելու է զգուշավորությամբ»:

Թրամփը երկուշաբթի օրը «Թուիթեր»-ում գրեց. «Սիրիայում ԻԼԻՊ-ի ներկայությունը շարունակվելու պատճառով մեր զորայինները Սիրիայից հեռացվելու են զգուշավորությամբ»:

ԱՄՆ նախագահը, որ Սիրիայից ամերիկացի զորայինների շտապ դուրս բերման կապակցությամբ իր հայտարարության պատճառով այդ երկրում և թե իր դաշնակիցների կողմից ճնշման տակ է հայտնվել, հավելել է. «Սիրիայում ԻԼԻՊ-ի ներկայությունը շարունակվելու պատճառով անհրաժեշտ է, որ Սիրիայից ամերիկացի զորայինների դուրս բերմուն իրականացվի հետզհետե»:

Թրամփն այս արտահայտությունը կատարել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի զավթված Պաղեստին կատարած այցից հետո: Բոլթոնը կիրակի օրը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ մինչև նախքան ԻԼԻՊ-ի պարտությունը Սիրիայից ամերիկացի զորայինների դուրս բերմուն իրականություն չի դառնա: