Սիոնիստական ռեժիմը պայման է առաջադրել Կատարի օժանդակությունների փոխանցումը Գազայի բնակիչներին
Սիոնիստական ռեժիմը հայտարարել է, որ միայն այն դեպքում կթույլատրի Կատարի ֆինանսական երրորդ փաթեթի մուտքը Գազայի հատված, երբ պաղեստինցիները դադարեցնեն «Վերադարձի իրավունք» երթը:
«Արաբ 48» լրատվական կայքը հինգշաբթի գիշեր հղում կատարելով սիոնիստական ԶԼՄ-ներին հայտարարել է, որ եթե զավթված տարածքների հետ Գազայի հատվածի սահմանի երկայնքով անդորր չհաստատվի, Իսրայելը չի թույլատրի Դոհայի ֆինանսական օժանդակությունների երրորդ փաթեթի մուտքն այդ հատված:
«Վերադարձի իրավունք» երթը սկսվել է անցած մարտի 30-ին՝ Հողի օրվա կապակցությամբ և դեռ շարունակվում է:
Մարտի 30-ից մինչ օրս, երթի ընթացքում, իսրայելցի զորայինները սպանել են առնվազն 255 և վիրավորել ավելի քան 26 հազար պաղեստինցիների:
Գազայի հատվածին Կատարի ֆինանսական օժանդակությունը ներառում է պետական պաշտոնյաների աշխատավարձերի վճարման համար ամսական կարգով 15 միլիոն դոլար և էլեկտրակայաններին անհրաժեշտ դիզվառելիքի ապահովման համար 10 միլիոն դոլարի նպաստը և որոշված էր, որ անցած դեկտեմբերին ամեն ամիս վճարվի այդ հատվածին: