Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը կործանել է Սիոնիստական ռեժիմի մի քանի հրթիռներ
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայում կործանվել են Սիոնիստական ռեժիմի մի քանի հրթիռներ:
Երկուշաբթի օրը, հաղորդագրություն տարածելով, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը կործանել է Սիոնիստական ռեժիմին պատկանող ավելի քան 30 հրթիռներ:
Հաղորդագրության մեջ ասված է.«Սիոնիստական ռեժիմի կործանիչները երեք անգամ և երեք տարբեր ուղղություններից գրոհել են Սիրիայի դեմ»:
Սիոնիստական ռեժիմն ահաբեկիչներին հովանավորելու համար թիրախ է դարձրել Սիրիայի հիմնաշենային կառույցները և բանակի դիրքերը:
2011թ. Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի և իր դաշնակիցների հովանավորությամբ ահաբեկչական խմբավորումների հարձակումների հետևանքով Սիրիայում ճգնաժամ է տիրում: Այդ գործողությունները միտված էին տարածաշրջանի հավասարությունը փոխել Սիոնիստական ռեժիմի օգտին:
Վերջերս Սիրայի բանակը ԻԻՀ ռազմական խորհրդատուների օգնությամբ և Ռուսաստանի հովանավորության հաջողել է պարտության մատնել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը: