Իրաքի, Սիրիայի ու Իրանի համագործակցությունն՝ ԻԼԻՊ-ի դեմ կիբեր-պատերազմում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i104224-Իրաքի_Սիրիայի_ու_Իրանի_համագործակցությունն_ԻԼԻՊ_ի_դեմ_կիբեր_պատերազմում
Իրաքի հաղորդակցության նախարարությունը հայտարարել է.«Իրաքը, Սիրիան և Իրանի իսլամական հանրապետությունը Սիրիայի արևելյան շրջաններում ահաբեկիչների համախմբման վայրում համագործակցում են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ մղվող կիբեր-պատերազմում»: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2019 14:12 Asia/Tehran
  • Իրաքի, Սիրիայի ու Իրանի համագործակցությունն՝ ԻԼԻՊ-ի դեմ կիբեր-պատերազմում

Իրաքի հաղորդակցության նախարարությունը հայտարարել է.«Իրաքը, Սիրիան և Իրանի իսլամական հանրապետությունը Սիրիայի արևելյան շրջաններում ահաբեկիչների համախմբման վայրում համագործակցում են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ մղվող կիբեր-պատերազմում»: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Բաղդադում տեխնիկական ու ճարտարագիտական հարցերով Իրաքի հաղորդակցության փոխնախարար Ամիր Ալ-Բայաթին այսօր ասել է.«Իրաքը մտադիր է Իրանի, Հորդանանի ու Թուրքիայի նման հարևան երկրների ինտերնետային հնարավորություններից օգտվել, որպեսզի կարողանա հասանելի լինել այն բոլոր օգտատերերին, որոնք այս տարածաշրջանում ինտերնետ են օգտագործում»:

Նշելով, որ Իրաքում ու Սիրիայում ահաբեկչական խմբավորումները հաղորդակցության նոր տեխնոլոգիաներն օգտագործում են իրենց գաղափարներն ու ոճրագործություններն արդարացնելու համար, Ալ-Բայաթին հավելել է.«Ներկայումս Իրաքն ու Սիրիան փորձում են տեղեկատվական տեխնոլոգիան օգտագործել ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու համար»: