Ամերիկյան կոալիցիան սպանել է 20 հազար սիրիացի ու իրաքցի խաղաղ քաղաքացիների
Իրաքի Մարդու իրավունքների գերագույն կոմիսարիայի մի անդամ հայտարարել է.«Իրեն ԻԼԻՊ-ի դեմ պայքարի ջատագով համարող ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան մինչ այժմ Սիրիայում ու Իրաքում սպանել է 20 հազար խաղաղ քաղաքացիների»:
Ալի Աքրամ Ալ-Բայաթին շաբաթ օրը հրապարակել է հաղորդագրություն, որում նշել է.«Դա այն դեպքում, երբ ամերիկյան կոալիցիան ավելի վաղ ավելի քիչ թվով խաղաղ քաղաքացիների սպանությանն է անդրադարձել և պնդում է, որ խաղաղ քաղաքացիների սպանությունը դիտավորյալ չի եղել»:
Իրաքի կուսակցությունները և հանրությունը մեկ տարի առաջ հայտարարել են, որ այդ երկրում ավարտվել են ԻԼԻՊ-ի ռազմական գործողությունները: Նրանք լրջորեն պահանջել են իրենց երկրում վերջ դնել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ռազմական ներկայությանը: