Իրաքում ԻԼԻՊ-ին ֆինանսավորող միջազգային բանդան ոչնչացվել է
Իրաքի անվտանգության կազմակերպությունն այսօր տարածել է հայտարարություն, որում տեղեկացրել է Իրաքի պատմության մեջ «ահաբեկչությունը ֆինանսավորող ամենախոշոր բանդայի» ոչնչացման մասին:
Իրաքի անվտանգության կազմակերպության հայտարարության համաձայն՝ այս բանդան ընդգրկում է աշխարհի տարբեր երկրների ցանցերն ու մասնաճյուղերը, որոնք գրասենյակների միջոցով և բարդ եղանակներով դրամ էին հավաքում և ուղարկում ԻԼԻՊ-ին:
Իրաքյան կազմակերպությունը չորեքշաբթի օրը հայտնել էր ,որ ձերբակալել է մի ցանցի անդամների,որոնք վարչապետի գրասենյակի որոշ պատասխանատուների և անվտանգության ծառայության սպաների անունները կեղծելով աշխատանք էին տանում:
ԻԼԻՊ-ի անդամ ահաբեկիչների կողմից խաղաղ քաղաքացիների սպանության ու առևանգման դեպքերն ավելանալուց հետո, Իրաքի Ազգային իմաստնություն շարժման ղեկավար Ամմար Ալ-Հաքիմը ավտանգության կառույցներին կոչ է արել մեծ ջանքեր գործադրել հանցագործներին ձերբակալելու և դատի տալու համար:
Վերջին շաբաթների ընթացքում Իրաքի Նինվե, Ալ-Անբար, Սալահեդդին նահանգներում և ԻԼԻՊ-ի օկուպացիայից ազատված տարածքներում ամերիկացի զինվորականների տեղաշարժերի ակտիվացմանը զուգընթաց ընդլայնվել է ԻԼԻՊ-ի ցաքուցրիվ տարրերի գործունեությունը: