Կատար.«Պարսիցծոցյան համագործակցության խորհուրդը պետք է Իրանի հետ փոխըմբռնման հասնի»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i104843-Կատար._Պարսիցծոցյան_համագործակցության_խորհուրդը_պետք_է_Իրանի_հետ_փոխըմբռնման_հասնի
Կատարի ԱԳ նախարարը Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի անդամներին կոչ է արել փոխըմբռնման գալ Իրանի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2019 13:47 Asia/Tehran
  • Կատար.«Պարսիցծոցյան համագործակցության խորհուրդը պետք է Իրանի հետ փոխըմբռնման հասնի»

Կատարի ԱԳ նախարարը Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի անդամներին կոչ է արել փոխըմբռնման գալ Իրանի հետ:

Կատարի ԱԳ նախարար Մոհամմեդ Բեն Աբդուլռահման Ալ-Թանին նաև գերտերություններին, այդ թվում՝ ԱՄՆ-ին կոչ է արել ավելի համապարփակ կողմնորոշում որդեգրել Միջինարևելյան տարածաշրջանի նկատմամբ, քանզի իրանցիներին կամ պաղեստինցիներին դեմ գնալու նրանց միակողմանի մեխանիզմներն արդյունք չեն կարող ունենալ: 

Կատարի ԱԳ նախարարն ընդգծել է, որ իր երկիրն ինչպես եվրոպացիներն, աջակցում է ՀԳՀԾ-ին:

Պարսիցծոցյան երկրներից Կատարը, Օմանը և Քուվեյթը մշտապես կարևորում են Իրանի իսլամական հանրապետության հետ հարաբերությունների ընդլայնումը: