Իրաքը հետաքննություն է անցկացրել Սաուդյան Արաբիայում եզդի կանանց վաճառքի մասին
Մարտ 03, 2019 13:23 Asia/Tehran
Իրաքի խորհրդարանում եզդիների ներկայացուցիչը հայտարարել է, որ հետաքննություն է անցկացվում Սաուդյան Արաբիայում ու Պարսից Ծոցի որոշ արաբական երկրներում ԻԼԻՊ-ի կողմից եզդի կանանց առք ու վաճառքի վերաբերյալ:
ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, Իրաքի խորհրդարանում եզդիների պատգամավոր Հաջի Քոնդոր Ալ-Շեյխն ասել է.«Տեղեկություններ կան այն մասին, որ ԻԼԻՊ-ի կողմից առևանգված եզդի կանայք տեղափոխվել են Սաուդյան Արաբիա և արաբական այլ երկրներ:
Ալ-Շեյխը նշել է, որ Սինջարում հավաքական գերեզմանոցների հայտնաբերման հարցով քրեական գործ է հարուցվելու:
2014թ. երբ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը գրոհեց Իրաքի վրա, մեծ թվով եզդի տրղամարդիկ սպանվեցին, իսկ կանայք գերևարվեցին:
Պիտակ