Ասադ. Ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի եւ Ռուսաստանի համագործակցությունը կշարունակվի
Սիրիայի նախագահը կարևորել է ահաբեկչության դեմ պայքարում Դամասկոս-Մոսկվա համատեղ գործողությունների համակարգումը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Դամասկոսում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Դամասկոս-Մոսկվա համատեղ գործողությունները հանգեցրել են բազմաթիվ ահաբեկչական խմբերի, այդ թվում, ԻԼԻՊ եւ Ալ-Նուսրա ճակատի պարտությանը:
Սիրիայի նախագահն ասել է, որ որոշ երկրներ շարունակում են աջակցել ահաբեկչական խմբերին:Նա հավելել է.«Նման քաղաքականությունը հանգեցրել է բազմաթիվ քաղաքացիների զոհվելուն, ահաբեկչության տարածմանը եւ Սիրիայի այլ տարածքներում ահաբեկչության ընդլայնմանը»:
ՌԴ պաշտպանության նախարարը նաեւ ասել է, որ Ռուսաստանը աջակցություն է ցուցաբերելու Սիրիայի ժողովրդին` երկրի բոլոր շրջանների ազատագրման, տարածքային ամբողջականության, Սիրիայի ինքնիշխանության եւ անկախության ապահովման նպատակով: