Իրաքում եզդիների 71 զանգվածային գերեզման է հայտնաբերվել
Իրաքի Քուրդստանում եզդիների հարցով գլխավոր վարչությունը հայտարարել է.«2014թ. Իրաքում եզդի փոքրամասնության դեմ ԻԼԻՊ-ի հանցագործությունների մեկնարկից առ այսօր, Նեյնավա նահանգի արևմտյան Սանջար տարածաշրջանում հայտնաբերվել է 71 զանգվածային գերեզմանոց:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Իրաքի Արբիլում գտնվող պետական կառույցը հավելել է.«Ըստ վիճակագրության և առկա փաստաթղթերի, հիշյալ 71 զանգվածային գերեզմանոցներից բացի, Սանջար շրջանում հայտնաբերվել են տասնյակ այլ անհատական գերեզմաններ»:
Իրաքի Քուրդստանում եզդիների հարցով գլխավոր վարչությունը հայտարարել է.«Նեյնավա նահանգի ու Սանջարի տարածաշրջանի վրա ԻԼԻՊ-ի նախնական հարձակումների ընթացքում զոհվել էին 1293 եզդիներ: Եվս 6417-ն առևանգվել էին ԻԼԻՊ ահաբեկչական խմբի կողմից»:
Այս տվյալների համաձայն, առևանգված եզդիներից 3371-ն ազատ են արձակվել ԻԼԻՊ-ի կողմից, իսկ մնացածի իրավիճակի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չկա: